«Պորտաբույծներն» այլեւս չեն հարկվի
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որը ազատում է երկրի գործազուրկներին բյուջետային վճարումներից: Սակայն այժմ նրանք կարող են զրկվել մի շարք նպաստներից: Այս մասին տեղեկացնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը:
Նոր հրամանագիրը բնակչության աշխատանքային ակտիվության խթանման այլ ձեւեր է ենթադրում: Այդպես, հատուկ հանձնաժողովները պետք է «կազմակերպեն քաղաքացիների ուսուցումն ու զբաղվածությունը»: Իսկ Բելառուսի աշխատունակ գործազուրկները կարող են զրկվել նպաստներից կոմունալ վճարումների, դեղորայքի եւ կրթության համար:
Բելառուսի Նախագահի հրամանագիրը, որը ժողովրդի շրջանում պորտաբուծության դեմ պայքարի հրամանագիր էր անվանվել, ստորագրվել էր 2015 թվականի ապրիլին, որի համաձայն գործազուրկ աշխատունակ քաղաքացիները ստիպված էին տարեկան մոտ 230 եվրո վճարել: 2017 թվականի փետրվար եւ մարտ ամիսներին երկրի խոշոր քաղաքներում այս հրամանագրի դեմ բողոքի ցույցեր անցկացվեցին: Ավելի ուշ Բելառուսի իշխանությունները հետաձգեցին հարկի վճարումը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան