Սոֆյա ռոբոտը խափանվել է Ուկրաինայում կոռուպցիան ինչպես հաղթել հարցից հետո
Մարդանման Սոֆյա ռոբոտի արհեստական ինտելեկտը խափանվել է՝ Ուկրաինայում կոռուպցիայի հետ ինչպես վարվել հարցից հետո: Ինչպես նշել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալյոնա Շկրումը, մեքենայի աշխատանքում խափանում է եղել, եւ Սոֆյան այդպես էլ չի կարողացել պատասխանել այս հարցին:
«Աշխարհում ամենազարգացած Սոֆյա ռոբոտի մոտ «Ուկրաինայում կոռուպցիայի հետ ինչպես վարվել» հարցից հետո խափանվել է սքրիփթը եւ պրոցեսորը կախվել է»,- Facebook-ի իր էջում գրել է պատգամավորը՝ նշելով, որ դա կարող է հաստատել մեկ այլ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Մուշակը:
Նշենք, որ Ուկրաինայի ներկայացուցիչների խոսքով, դեպքը տեղի է ունեցել շվեյցարական Դավոսում Ուկրաինական տանը, որտեղ ընթանում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: Ավելի վաղ համաժողովի շրջանակում Սոֆյայի հետ «շփվել» էր հաջողվել Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆտին: Սոֆյան կատակել էր ռոբոտների մասին տարածված կարծրատիպերի վերաբերյալ, ինչպես նաեւ համաձայնվել էր Գրեֆտի հետ հայտնվել դահուկներով:
Հիշեցնենք, որ Սոֆյա ռոբոտը ստեղծել է Hanson Robotics ընկերությունը 2016 թվականին: Ռոբոտի հիմնական հմտությունը մարդու հետ զրույց վարելու ունակությունն է: Ըստ որում՝ Սոֆյան կարող է իր զրուցակիցներին ճանաչել եւ զգացմունքներ ցուցադրել, դրանց ավելի քան 60 տարբերակ է դրված ծրագրային կոդում: Դրանից բացի, Սոֆյան նույնիսկ հումորի զգացում ունի, իհարկե՝ բավական յուրատեսակ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան