Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան
Հայաստանում նախատեսվում է «Ապացույցներից դեպի քաղաքականություն» անվանմամբ լաբորատորիա հիմնել։ Փաստերի վրա հիմնված քաղաքականություն, դրա մշակման և գնահատման ինստիտուցիոնալացման հնարավորություններ․ Դիլիջանում օրերս այս հարցերն են քննարկվել տնտեսագետ Աբհիջիթ Բաներջիի մասնակցությամբ։ 2019 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր այս գիտնականը J-PAL համաշխարհային հետազոտական ցանցի համահիմնադիրներից է։ Այն միավորում է հարյուրավոր գիտնականների և գործակցում կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և այլ գործընկերների հետ։
Լինել հետևողական ու համբերատար, հատկապես, երբ խոսքը նոր նախագիծ կյանքի կոչելու մասին է։ Սակայն կառավարությունների խնդիրը հաճախ հենց անհամբերությունն է: Հայաստանում նախատեսվում է «Ապացույցներից դեպի քաղաքականություն» անվանմամբ լաբորատորիա հիմնել։ Այդ կառույցի նպատակն է՝ անմիջականորեն աշխատել պետական կառույցների հետ, որպեսզի պաշտոնյաներն ու որոշում ընդունվողները կարողանան ազատորեն դիմեն փորձագետներին, ներկայացնեն իրենց մտահոգություններն ու քննարկեն առկա խնդիրները։
Դիլիջանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հիշեցնում է՝ որակյալ քաղաքականություն մշակելն ու գրագետ նախագծումը սոսկ առաջին քայլն են։ Քանի որ եթե անգամ հիմնվեն հավաստի տվյալների վրա, մշակեն հրաշալի ծրագիր ու կյանքի կոչեն, գործընթացը դրանով չի ավարտվի:
Աշխարհի առաջատար տնտեսագետներից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր, J-PAL հետազոտական կենտրոնի հիմնադիր Աբհիջիտ Բաներջին ընդգծում է՝ իրենց փորձագետները ներկայանում են ոչ թե պատրաստի լուծումներով, այլ հստակ մեթոդաբանությամբ․
Համաշխարհային բանկի տվյալներով՝ աշխարհում 800 մլն մարդ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում։ Ընդ որում՝ բազմաթիվ մարդիկ, նաև Հայաստանում, աղքատ են, բայց չեն տեղավորվում այդ որոշակի սահմանման մեջ։ Աբհիջիտ Բաներջին սա համարում է լուրջ խնդիր և հսկայական պատասխանատվություն բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ աշխարհը պետք է ավելի լավը դառնա։ Տնտեսագետն ընդգծում է՝ անընդունելի է այս հարցը ինքնահոսի թողնելը կամ լուծումը հետաձգելը։
armradio.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության համար չունի կենսական նշանակություն. Փաշինյան
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջը սեպտեմբերի 21-ին կլուսավորվի ՀՀ դրոշի գույներով
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...