Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի շրջանակում Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր: Դրանք կմեկնարկեն հոկտեմբերի 7-ին Զաքարիա Փալիաշվիլու անվան Թբիլիսիի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգով (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան): Այդ մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
«Նախատեսված ծրագիրը միահյուսում է հայկական, վրացական և համաշխարհային դասական երաժշտության գլուխգործոցները, այդ թվում՝ Զաքարիա Փալիաշվիլու «Հարսանեկան տեսարանը» «Աբիսողոմ և Էթերի» օպերայից, Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտը և Արամ Խաչատրյանի Սիմֆոնիա թիվ 2-ը («Զանգերով սիմֆոնիա»):
Համերգի մենակատարն է նշանավոր հայազգի թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Նարեկ Հախնազարյանը, որի կատարմամբ կհնչի Դվորժակի հանրահայտ Թավջութակի կոնցերտը:
Այս առանձնահատուկ երեկոն ոչ միայն տոնական նվեր է Վրաստանի երաժշտասեր հանրությանը, այլև հայ-վրացական մշակութային երկխոսության և երկու ժողովուրդների անխաթար եղբայրության վառ վկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փ...
Նրանք վերջակետ չեն դնում, երբ դրա հնարավորությունը կա. Ժոզե Մոուրինյու
Ուսհաստատությունում քաղաքական քարոզ կամ հակաքարոզ անողը ենթակա է աշխատանքից հեռացման. ԿԳՄՍ նախարար
Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...