Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, որը սեպտեմբերի 23-ին ավելի ուշ պետք է ժամանի Միացյալ Նահանգներ, հազվադեպ ընդունելության կարժանանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից. վերջինս իր չինացի գործընկերոջը կդիմավորի Վաշինգտոնի մերձակայքում գտնվող «Էնդրյուս» բազայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
Նշվում է, որ Սի Ծինփինին ոչ թե Սպիտակ տանը, այլ կառամատույցում դիմավորելու Թրամփի որոշումը ցույց է տալիս, թե որքանով է ԱՄՆ նախագահը պատրաստվում պատվել Չինաստանի առաջնորդին, որը շուրջ 10 տարվա ընթացքում առաջին անգամ է պետական այց կատարում ԱՄՆ։
Թրամփը կմասնակցի ռազմաբազայում կայանալիք դիմավորման արարողությանը, որով կմեկնարկի Սի Ծինփինի եռօրյա այցը (սեպտեմբերի 23-25)։
Ըստ Fox News-ի՝ արհեստական բանականությունը կլինի ԱՄՆ-Չինաստան գագաթնաժողովի քննարկման գլխավոր թեման։ Վարչակազմի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ կարող է քննարկվել նաև ոչ ռազմավարական ապրանքների մաքսատուրքերի հնարավոր նվազեցման վերաբերյալ համաձայնագիրը։ Աղբյուրը նաև նշել է, որ երկրի առաջնորդները կքննարկեն հազվագյուտ մետաղների արտահանումը և արտահանման հնարավոր վերահսկողությունը։ Ըստ հրապարակման՝ ակնկալվում է նաև, որ Թրամփը կճնշի Չինաստանին՝ ավելին անելու ֆենտանիլի արտադրության համար օգտագործվող քիմիական նյութերի արտահանումը զսպելու համար։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան
Երբ որ ասում են, որ ՀՀ-ի տարածքով պետք է միջանցք լինի, մենք ասել ենք՝ ոչ, և հասել ենք այդ «ոչ»-ին. Փ...
Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...