Թուրքիան ու Ռուսաստանը նոր պայմանավորվածությո՞ւն ունեն
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հերքել է լուրերն այն մասին, թե Թուրքիայի և Ռուսաստանի միջև գոյություն ունի սիրիական Աֆրինի և Իդլիբի «փոխանակման» մասին պայմանավորվածություն, գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
Նշենք, որ Աստանայի բանակցությունների շրջանակում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որով կողմերը Սիրիան բաժանեցին մի քանի անվտանգության գոտու, թուրքական ԶՈւ-ն դիտորդական հենակետեր ունի Իդլիբում: Նույն պայմանավորվածության շրջանակում Աֆրինում դիրքավորված ռուս զինվորականները թուրքական ԶՈւ-ի՝ Աֆրինի ռազմական գործողությունը սկսելուց առաջ նախնական համաձայնությամբ դուրս եկան տարածքից՝ բախումներից խուսափելու համար:
Ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանն ու Թուրքիան գաղտնի պայմանավորվածություն ունեն, որի համաձայն Թուրքիան ռուսական կողմին կհանձնի Իդլիբի դիրքերը՝ Աֆրինի փոխարեն:
«Ռուսաստանի հետ գաղտնի «առևտուր» չկա, այսինքն՝ Իդլիբը տանք, Աֆրինը վերցնենք, նման բան չկա», - ասել է Քալընը հեռուստահաղորդումներից մեկի ժամանակ:
Նա հավելել է, որ Աֆրինի գործողության հարցով Թուրքիան ակտիվ դիվանագիտական կապի մեջ է մի շարք երկրների հետ, հատկապես՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի:
«Երբ ես գալիս էի այստեղ՝ հարգելի նախագահը հեռախոսազրույց էր վարում (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ: Վաղն էլ (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփի հետ է խոսելու: Մեր արտգործնախարարն էլ թեմայի շուրջ քննարկումների համար Ֆրանսիա է գնում: Որևէ մեկը կասկածի տակ չի դնում մեր ռազմական գործողության օրինականությունը, Թուրքիան ունի իր սահմանները պաշտպանելու իրավունք», - ասել է Քալընը:
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին թուրքական ԶՈւ-ն սկսել է Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողությունը, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Օդային առաջին հարձակումներից հետո, հունվարի 21-ին թուրքական ԶՈւ-ի զինվորականներն անցել են լայնամասշտաբ հարձակման նաև ցամաքում: Հայտնի է, որ թուրքական ԶՈւ-ին աջակցում է «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը՝ ինչպես 2016թ.-ին ձեռնարկված «Եփրատի վահան» գործողության ժամանակ:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան