Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը (DTX) հայտնել է հանցավոր խմբի հայտնաբերման մասին, որը կասկածվում է հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր պլանավորելու, ինչպես նաև ահաբեկչությունը ֆինանսավորելու համար:
Գործակալությունը նշել է, որ խմբի անդամներն ուսումնասիրել են իրենց «թիրախների» տեղաշարժի մշտական ուղիները և անձնական անվտանգությունը: Իսկ ծրագրված հանցագործությունները կատարելուց հետո մտադիր են եղել թաքնվել արտերկրում առկա հակամարտության գոտիներում:
Ավելին՝ պարզվել է, որ անդամներից մեկը կրիպտոարժույթով ֆինանսավորել է կրոնական արմատականության հիման վրա զինված հակամարտություններին մասնակցող անձանց՝ ներառյալ միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական կազմակերպությունները:
5 երկրի տարածքում իրականացված հակաահաբեկչական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է խմբավորման ընդհանուր առմամբ 10 անդամ: Արտերկրում ձերբակալվածներից Էլշան Ասկերովին արտահանձնել են Ադրբեջանին:


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին