Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)
Անվտանգ երթևեկության մշակույթը դպրոցական տարիքից ձևավորելու առաջին քայլը ուսուցումն է։ Ներքին գործերի նախարարության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սերտ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 1-ից հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը։ Այդ նպատակով ՆԳՆ կրթահամալիրի առցանց լսարանում մասնագիտական վերապատրաստում է անցնում մայրաքաղաքի և մարզերի ավելի քան 700 ուսուցիչ։
«Այս հրաշալի նախաձեռնության համար ցանկանում եմ ողջունել ՆԳ և ԿԳՄՍ նախարարություններին։ Թե ինչքանով է արդիական «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակի ներդրումը հանրապետության ավագ դպրոցներում, առանց չափազանցելու կնշեմ, որ դա օրավուր հրամայական է»,- նշել է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի ուսուցիչ Մարատ Սարգսյանը։
«Դեռ դասերը չսկսված՝ հետաքրքրությունը արդեն բավական մեծ է ոչ միայն 12-րդ դասարանցիների համար, այլև 10-րդ և 11-րդ դասարանցիների մոտ նույնպես կա այդ հետաքրքրությունը, որպեսզի իրենք ևս անմասն չմնան այդ դասերից»,- նշել է Երևանի թիվ 195 ավագ դպրոցի ուսուցիչ Լարիսա Հովնիկյանը։
Վերապատրաստման ծրագիրն ընդգրկում է ճանապարհային երթևեկության կանոնների ամբողջ շրջանակը՝ ճանապարհային նշաններից ու գծանշումներից մինչև երթևեկության մասնակիցների վարքականոններ, տարբեր իրավիճակների վերլուծություն։ Այս թեմաների համալիր ուսումնասիրությունը կնպաստի ավագ դասարանների աշակերտների՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննություններին պատշաճ պատրաստվածությանը։
«Մեր հանդիպումը տևեց ութ ակադեմիական ժամ, և այդ ընթացքում ծանոթացանք բոլոր բաժինների հետ։ Անընդհատ լսվող և բավական արդյունավետ դաս էր»,- ընդգծել է Լարիսա Հովնիկյանը։
«Վերապատրաստման ժամանակ անդրադարձ ենք կատարում նաև դասավանման մեթոդիկային, ինչը հնարավորություն կտա աշակերտներին ավելի մատչելի յուրացնել դասավանդվող նյութը»,- նշել է ՆԳՆ կրթահամալիրի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս Միքայել Պողոսյանը։
Թեմաների ինտերակտիվ ներկայացումը ճանապարհային երթևեկության կանոնների իմացությունը կվերածի գործնական հմտության, ինչը աշակերտներին կօգնի կողմնորոշվել տարբեր իրավիճակներում թե՛ որպես ուղևոր, թե՛ որպես հետիոտն, թե՛ որպես ապագա վարորդ։
«Շնորհակալություն եմ հայտնում ՆԳ նախարարությանը․ վերապատրաստման դասընթացների ժամանակ շատ լավ տեսաֆայլեր տրամադրեցին ուսուցիչներին և պատրաստակամ են օգնելու նաև օժանդակ նյութերով, որպեսզի ուսուցիչը կարողանա փոխներգործուն մեթոդներով՝ ժամանակակից մանկավարժական մոտեցումներով վարի խմբակը»,- նշել է Մարատ Սարգսյանը։
«Շատ հետաքրքիր էր վերապատրաստումը։ Մեր հարցերի պատասխանը ստացել ենք։ Ցանկացած հարցի դեպքում հեռախոսահամար են տրամադրել, որպեսզի մութ անկյուն չմնա»,- նշել է Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցի ուսուցիչ Նելլի Տիրատուրյանը։
Առցանց դասընթացները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 29-ը։ Վերապատրաստումն ավարտելուց հետո ուսուցիչները նոր մեթոդական գործիքակազմը կկիրառեն դպրոցներում՝ ճանապարհային անվտանգության կանոններն աշակերտների համար դարձնելով վարքագծի մաս։


















































Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին