Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին Հանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները Կաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստին Ներխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. Շևցով Վստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքով Ադրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձ Նա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ է Կարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ) Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետ ԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համար

Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)Իմ անձանական օդանավն է, պապս է ժառանգություն թողել. վարչապետԱՄՆ պետքարտուղարությունը Գերմանիային թույլատրել է Ուկրաինային փոխանցել 10 հրթիռ Patriot-ի համարՇիրակի մարզի քրեական ոստիկանները թմրանյութ պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունԶբոսաշրջիկներն ավելանում են, հյուրանոցային տեղավորումը՝ նվազում․ որտե՞ղ են մնում Հայաստան այցելողներըՀամաքաղաքային մաքրապատում՝ Երևանի բոլոր 12 վարչական շրջաններումՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՍեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՄանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց ՆորվիչինՀայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար. NBC NewsՊուշկինո համայնքում գտնվող 4 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՀրդեհ Մոլդովական փողոցի շենքերից մեկում. այրվել են կենցաղային իրերՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի ծննդյան 80-ամյակի առիթովՀորդառատ անձրևը հեղեղել է ՖլորենցիանԱՄՆ-ի կողմից տոկոսադրույքի բարձրացումը չի կարող բացել Հորմուզի նեղուցը կամ փոխարինել շուկայում պակասող նավթըՁերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՃապոնիայի Կենտրոնական բանկը բարձրացրել է հաշվարկային դրույքաչափը ԻՀՊԿ-ն հարվածել է Հորմուզի նեղուցով չարտոնված անցում կատարող լցանավինԵրթեւեկության ժամանակավոր փոփոխությունՔրդական ուժերը հայտնվելով Իրանում՝ կարող են այնտեղ ամրապնդել իրենց դիրքերըՀանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետՆոր-Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գազային ատրճանակից օդ կրակած անձինԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի հետ գործարքների գնալ մինչեւ Ուկրաինայում պատերազմի ավարտը. NYTԼատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում կպաշտպանեն Գերմանիայի զինված ուժերը Արմավիրի համայնքային ոստիկաններն արագ բացահայտեցին մեքենայի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ)Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Հնդկաստանում և ՉինաստանումԷմանուել Մակրոնը վառելիքի գները որակել է որպես անտանելիԾովագյուղից մինչև Դիլիջանի թունել հատվածում միջին նորոգում է իրականացվումՌումինիայի Օրադյա քաղաքում սկսվել է բույսերի կրկնակի ծաղկումՀորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում

Կարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում

Երկար տարիներ բուժքույրական գործը, ցավոք, չի ընկալվել որպես ինքնուրույն, կարևոր, համահավասար մասնագիտական ուղղություն, որն իր տեղն ունի ընդհանուր առողջապահական համակարգում, բայց նաև ուրախալի է, որ այդ միտումը փոխվել է, ու տարեցտարի Հայաստանում հաստատվում է մուլտիդիսցիպլինար, ինտեգրված թիմերի մոդելը, ինչը կարևորագույն ձեռքբերում է։ Այս մասին Հայաստանի բուժքույրական 4-րդ միջազգային կոնգրեսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա հավելեց, որ նման առիթները շատ կարևոր են՝ վերահաստատելու պացիենտների բուժման և խնամքի գործում բուժքույրերի, բուժքույրական գործի դերն ու նշանակությունը։ Ավանեսյանն առանձնացրեց ՀՀ-ում բուժքույրական գործի բակալավրիատի՝ որպես կրթական ծրագրի ընդունումը, որն արդեն տալիս է շրջանավարտներ։

«Էրեբունի» ԲԿ-ի բուժքույրական ակադեմիայի սաները երկար տարիներ անցնում են այս ծրագիրը, սակայն ճանաչումը, որպես բակալավրիատի ծրագիր, դեռ մի քանի տարի է, որ առկա է մեր երկրում։ Վստահ եմ, որ մասնագետները պետք է շարունակեն համալրել մեր մասնագիտական հանրության շարքերն ու օգնեն դասախոսական կազմը լրացնելու գործում, որպեսզի մեր ԲԿ-ներում բուժքույրերի մասնագիտական աճի հնարավորություններն ավելի հաստատվեն։ Մենք վերջերս ընդունել ենք կառավարության ծրագիրը, ուստի մեկնարկում ենք զարգացման հնգամյա փուլը։ Մի քանի օր առաջ, երբ քննարկում էինք միջոցառումների այն ծրագիրը, որը պետք է իրականացնենք այս տարիներին՝ բուժքույրական գործը Հայաստանում զարգացնելու նպատակով, արձանագրել ենք, որ բուժքրոջ աշխատանքի ծավալը, նրա դերը, աշխատանքային պարտականություններն ու շրջանակը պետք է վերահաստատվեն»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը հավելեց, որ անհրաժեշտ է ԲԿ-ներում հասկանալ, թե որ ծրագրով սովորած բուժքույրն ինչ դեր պիտի ունենա և ինչպես պետք է լինի նրա մասնագիտական աճը։ Պետք է հասկանալ նաև, թե ԲԿ-ների կառավարման գործում ինչպիսի դեր պետք է ունենա բուժքույրական գործի մասնագետը։  

«Տվյալ մասնագիտության անվանումը գուցե ինչ-որ առումով սահմանափակում է մեզ։ Այստեղ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես գտնենք այն ճիշտ մասնագիտական անվանումը, որը չի ընկալվի այնպես, թե բուժքույրական գործը միայն կանանց համար է։ Անհրաժեշտ է, որ այստեղ էլ լինի մտածողության փոփոխություն։ Այն ձեռքբերումների մեջ, որ ունեցել ենք առողջապահական համակարգում, որոնցից ամենակարևորը մեր բնակչության կյանքի միջին տևողության երկարացումն է, նրանց կյանքի որակի բարելավումն է, բուժքույրերի դերն անգնահատելի է։ Եթե անգամ իրականացվի տեխնոլոգիական վերջին լուծումներով բարդագույն վիրահատություն, եթե չկա կոմպետենտ և հոգատար բուժքույրական թիմ, ապա դժվար է պատկերացնել, որ կհասնենք մեր նպատակին։ Ոչ մեկ պացիենտին չի ճանաչում այնքան, չի առնչվում նրա հետ այնքան, որքան անմիջականորեն աշխատող բուժքույրը։ Պացիենտի առողջության վերաբերյալ նրա իմացությունը, պացիենտի խնամքը լավագույնս կազմակերպելու պատկերացումը պետք է դառնա համահավասար տեղեկատվություն, ինչպես որ բժիշկն է հավաքում անամնեզ»,-նշեց Ավանեսյանը։

Նրա դիտարկմամբ՝ դեռ կա անցնելու երկար ճանապարհ, հետևաբար պետք է ավելի բարելավել կրթական ծրագրերի որակը, անցնել միջազգային ակրեդիտացիոն համակարգերով, շարունակել շատ ավելի խիստ մոտենալ բուժքույրական գործի ընդունելության քննություններին, ապահովել մեր կրթական համակարգում տեսական և գործնական հատվածների համաչափ զարգացումը, որպեսզի ապագա բուժքույրն աշխատանքի անցնելիս իմանա պացիենտի հետ առնչվելու բոլոր կանոններն ու հմտությունները՝ անցնելով մասնագիտական հետագա զարգացման շարունակական ճանապարհ։

«Մենք գիտակցում ենք, որ ընդհանուր առմամբ՝ ամբողջ աշխարհում կա բուժքույրերի, բուժքույրական գործի շատ խիստ կարիք։ Այդ պահանջը գնալով մեծանալու է։ Առողջապահական համակարգում ճնշումներն ամեն տարի ավելանում են, ակնկալիքներն անընդհատ աճում են։ Մարդկանց պահանջմունքներն ավելի ու ավելի խստանում են։ Այս դժվար մարտահրավերները հաղթահարելու հիմնական ճանապարհներից մեկը բուժքույրական գործի հզորացումն է, ավելի մեծ պատասխանատվության զգացումն է, մասնագիտական գործունեության շրջանակ տրամադրելն է, ինչպես նաև բժիշկների ու բուժքույրերի ներդաշնակ աշխատանքն է։ Ժամանակն է, որպեսզի ՀՀ-ում ևս ընկալվի բուժքույրական գործը որպես առանձին գիտական ճյուղ։ Մեր երիտասարդ և փորձառու մասնագետները պետք է աշխատեն իրենց գիտելիքներն ու նորարարական մոտեցումները վերածել շատ կարևոր կրթական և գիտական նյութերի»,-ասաց նախարարը։

Ավանեսյանի համոզմամբ՝ մասնագիտական աճն, անշուշտ, պետք է ունենա համարժեք վարձատրության համակարգեր։

«Պրոցեսները պետք է լինեն զուգընթաց, պետք է ներկայացնենք ավելի խիստ մասնագիտական պահանջներ, բայց դրա դիմաց նաև պետք է վարձատրենք մեր բուժքույրերին այն ընկալումով, որ չենք կարող ունենալ պացիենտի առողջացում, եթե բավարար ուշադրություն չդարձնենք այս հատվածին։ Նախընտրելի է, որ նման գիտակրթական միջոցառումներն ավելի շատ անցկացվեն Հայաստանում, որպեսզի մասնագետները կարողանան փորձով կիսվել, լսել նոր մոտեցումների մասին, սովորել ու սովորեցնել։ Հպարտ ենք, որ մեր բուժքույրական մասնագետների միությունը միջազգային մասնագիտական հանրության կարևոր մաս է կազմում։ Միայն դա է հնարավորություն տալու մեզ ուշադիր ու հետևողականորեն զարգացնել բուժքույրական գործը Հայաստանում»,-եզրափակեց ՀՀ առողջապահության նախարարը։