Աբխազիայում դիահերձարան են կողոպտել
Սուխումում դիահերձարան է կողոպտվել լույս երկուշաբթի գիշերը: Ենթադրաբար, չարագործները կոտրել են դուռը, մտել դիահերձարանի տարածք և բացել չհրկիզվող պահարանը:
Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի պետ Գենադի Բոբուան, որի ղեկավարության տակ է գտնվում տուժած հաստատությունը, կատարվածի վերաբերյալ հրաժարվում է որևէ մեկնաբանություն տալ: Իրավապահ մարմինները սկսել են հետաքննել դեպքը:
Իրադարձությունը սոցցանցերում քննարկումների գլխավոր թեման է դարձել: Օգտատերերի մեծ մասը կատարվածին հեգնանքով է վերաբերվում: Այդպիսի մեկնաբանությունների մի քանի օրինակ ենք ներկայացնում.
-Ափսոս, մահացածներից ոչ ոք չի զարթնել և դրանց հախից եկել: Այ դա շրջադարձ կլիներ:
-Այդպիսի կողոպուտը բացարձակապես անվտանգ է կողոպտիչների անվտանգության համար, քանի որ մեռելն, ինչպես հայտնի է, չի կարող վնաս պատճառել: Իսկ բարոյականության և տարրական զզվանքի տեսանկյունից, պարզ է, որ կողոպտիչները զրկված են և՛ բարոյականությունից և զզվելու ունակությունից: Այդպիսի կողոպտիչներին կարելի է բորենիներ անվանել:
-Զվարճացանք, թե որքան է մեր ժողովուրդը ցածրացել, թեև, թվում էր թե էլ տեղ չկա, այժմ Աբխազիայում էլ սեփական «գիշակերները» կան: Ավելի ցածր հնարավոր չէր ընկնել:
-Ինչպե՞ս թե հնարավոր չէ: Հաջորդ քայլը հանրային զուգարանը կողոպտելն է:
-Միգուցե սրիկաները փորձաքննության արդյունքնե՞րն են գողացել:
-Ասում են, չհրկիզվող պահարանում 3 միլիոն է եղել: Դրանք պետն այնտեղ էր պահում՝ մտածելով, թե դիահերձարան, որը գտնվում է հանրապետական ՊԱՏ-ի, հիվանդանոցի և գերեզմանոցի մերձակայքում, կողոպտիչները հաստատ չեն մտնի: Սակայն այժմ ստիպված ենք փաստել. պահուստների համար անվտանգ տեղեր չկան:
Աղբյուրը՝ jam-news.net


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան