ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունը կարող է այնքան հզոր դառնալ, որ սպառնալիք ներկայացնի մարդկության գոյությանը, հայտնում է Reuters-ը։
«Ես կիսում եմ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունն առ այն, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար», - Ժնևում սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թյուրքը՝ հաջորդ ամիս իր երկրորդ ժամկետը սկսելուց առաջ ունեցած ծավալուն ելույթում։
«Այսօր ես կոչ եմ անում համապարփակ ջանքեր գործադրել արհեստական բանականության անվտանգության և պաշտպանվածության շուրջ անսասան երաշխիքներ ստեղծելու համար, քանի դեռ ուշ չէ», - ասել է նա։
Թյուրքը, առանց կոնկրետ անուններ նշելու, նախազգուշացրել է, որ ընդամենը մի քանի մարդ «գրեթե անսահմանափակ իշխանություն ունի արհեստական բանականության նկատմամբ»։
«Առնվազն անհրաժեշտ է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրները և դրա մատակարարման շղթաներում ներգրավված կողմերը համախմբվեն և համաձայնության գան հստակ սահմանների շուրջ», - ասել է նա։


















































Ջուր չի լինի. հասցեներ
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները
COP17․ «Կանաչ գոտում» գործող ԿԳՄՍՆ տաղավարում այսօր մշակույթի օր է
Հայաստանը դիրքավորվում է որպես միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալող երկիր. Փաշինյան
Աշոտ Մովսիսյանն այսօր պայքարի դուրս կգա Եվրոպայի Մ23 առաջնությունում
Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ
Մակրոնը հայտնել է Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ աննախադեպ բռնությունների մասին. ավելի քան 20...
Շիրակի մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույ...
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում
Դա սկանդալային է, վրդովեցուցիչ և պարզապես ճիշտ չէ