Գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ. հայ եւ թուրք գործարարների համատեղ ուղերձը
Գործարար աշխարհը կարող է զգալի ներդրում ունենալ փոխըմբռնման, վստահության եւ ընդհանուր տնտեսական շահերի վրա հիմնված հարաբերությունների զարգացման գործում՝ անկախ սահմաններից եւ քաղաքական տարաձայնություններից, նշված է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ու Վանի առեւտրաարդյունաբերական պալատի ուղերձում։
Ըստ հեղինակների՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու առեւտրային հարաբերությունների զարգացումը զգալի ներդրում կունենա ոչ միայն երկու երկրների գործարար համայնքների, այլեւ սահմանամերձ շրջանների, ինչպես նաեւ Վանի ու Երեւանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գործում։
«Սահմանային անցակետերի բացումը նշանակում է ոչ միայն առեւտրի խթանում, այլեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարեւոր քայլ, որը կծառայի երկու երկրների ժողովուրդների միջեւ շփումների, տնտեսական փոխգործակցության ու փոխադարձ վստահության ամրապնդմանը: Սահմանների բացումն առեւտրի, ներդրումների, զբոսաշրջության եւ մշակութային փոխգործակցության համար մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ներուժի բացահայտման գործում»,- նշված է ուղերձում։
Երեւանում սեպտեմբերի 3-4-ն անցկացվել է Հայաստանի եւ Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ երկօրյա համաժողով, որը կազմակերպել էին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։


















































Ինչո՞ւ է Հայաստանը տեղափոխվում Երևան
Բյուրոկրատիան ընդդեմ Հայաստանի զարգացման
Էրեբունի-րևան. ինչպես է փոխվել մայրաքաղաքի ծննդյան տոնը՝ հոբելյանական միջոցառումից մինչև քաղաքային ա...
Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, մտածում ես բացառապես հաղթանակի մասին
Այրարատ կինոթատրոնն ու այլ գույքեր՝ իրավական վեճի կենտրոնում
Ճիշտ պահն է մտածելու Էվերթոնի պատմության հաջորդ գլխի մասին
Իրականացվում են պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքներ
Հայաստանի ԱԳՄԱ նախարարի հեռախոսազրույցը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Ուկրաինան հարվածներ է հասցնում Ռուսաստանում Յանդեքսի տվյալների կենտրոններին
Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես հեռանալ քաղաքից