ԵԽԽՎ նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ է ընտրվել իտալացի Միկելե Նիկոլետտին: Այս մասին գրում է Kommersant-ը:
Նրա թեկնածությունը հաստատվել է ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի բացման արարողության ժամանակ, որը կայացել է Ստրասբուրգում այսօր:
Նրա անունը միակն էր մնացել թեկնածուների ցանկում: Նիկոլետտին ԵԽԽՎ նախագահի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի: Նա մեկ անգամ կկարողանա երկարաձգել պաշտոնավարումը:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին անդամ Նաիրա Կարապետյանի խոսքով, անձամբ ճանաչելով Նիկոլետտիին վստահորեն կարող է փաստել, որ նման սկզբունքային, լուրջ, օբյեկտիվ, արդար և խիստ հավասարակշռված մարդը բարձր է պահելու Վեհաժողովի վարկանիշը։
«Բարձր դասելով ժողովրդավարական սկզբունքները, Նիկոլետտին առաջիններից մեկն էր, որ ընդվզեց կոռուպցիայի մեջ թաղված Ագրամունտի դեմ, նախաձեռնելով Վեհաժողովի առողջացմանն ու ինքնամաքրմանը տանող մի շարք քայլեր։ Ի սրտե հաջողություն եմ մաղթում ԵԽԽՎ նոր նախագահին»,- facebook-յան իր էջում գրառել է Կարապետյանը:
Նշենք, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի ընթացքում ելույթով հանդես կգա նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Անցյալ տարի հոկտեմբերին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել։ Այս մասին նա գրել էր Twitter-ի իր միկրոբլոգում։
«Անձնական պատճառներից ելնելով` ես որոշել եմ այլեւս չղեկավարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը»,- գրել է նա։
Հիշեցնենք, Ագրամունտը հայտնվել էր սկանդալի կենտրոնում, այդ թվում՝ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության մեջ ներգրավված լինելու պատճառով։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան