Մենք ցանկանում ենք վերջ դնել պատերազմին․ Պուտին
Ռուսաստանը ցանկանում է ոչ թե սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը, այլ ավարտել այն և հասնել երկարատև խաղաղության, Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք չենք ցանկանում սառեցնել այն։ Մենք ցանկանում ենք վերջ դնել պատերազմին և հասնել երկարատև, լիարժեք խաղաղության Ուկրաինայում և Եվրոպայում։ Մենք պատրաստ ենք այս բանակցային գործընթացին բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են դա անել»,-ասել է Պուտինը՝ պատասխանելով Ղազախստանի նախագահի՝ շփման գծում հակամարտությունը սառեցնելու առաջարկի վերաբերյալ հարցին։ Նրա խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքսը»։
ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանի գործընկերները քննարկում են իրավիճակի կարգավորման հնարավորությունները, սակայն Մոսկվայի նկատմամբ «չափազանց մեծ ճնշում» չեն գործադրում։
Նույն ասուլիսի ընթացքում Պուտինը նաև հերքել է Ռուսաստանում ռազմական մոբիլիզացիայի նոր ալիքի հնարավորության մասին տեղեկությունները։ «Դա մաքուր անհեթեթություն է։ Սա տեղեկատվական հարձակում է Ռուսաստանի վրա»,- հայտարարել է նա՝ մեկնաբանելով սեպտեմբերյան ընտրություններից հետո Ռուսաստանում նոր մոբիլիզացիայի հնարավոր ալիքի մասին հաղորդագրությունները։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Նեղուցն ամբողջությամբ կապաշրջափակվի միայն ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտից հետո
Ճապոնիայում 100 տարեկանից բարձր անձանց թիվը հասել է գրեթե 108 000-ի
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա