Պետական միջոցների յուրացման համար դատում են, եւ ոչ թե մեդալներ տալիս
Վիետնամի կոմունիստական կուսակցության նախկին բարձրաստիճան անդամ, երկրի տրանսպորտի նախկին նախարար Դին Լա Թխանգը պետական միջոցների յուրացման համար հունվարի 22-ին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Դին Լա Թխանգի եւ Վիետնամի PetroVietnam պետական նավթի եւ գազի կորպորացիայի մի խումբ նախկին ղեկավարների դատավճիռները կայացրել է Հանոյի Ժողովրդական դատարանը:
57-ամյա Դին Լա Թխանգին իր պաշտոնավարման ընթացքում թույլ տված լուրջ սխալ սխալներ եւ թերություններ են վերագրվում, որոնց պատճառով պետությունը զգալի վնասներ է կրել: Խոսքը իր կողմից պետական կորպորացիայի միջոցների իսկզբանե ռիսկային ներդրումների մասին է առեւտրային բանկերից մեկում, որը դրանից հետո անկում է ապրել:
Այլ մեղադրանքները վերաբերում են ֆինանսական կարգապահության խախտմանը եւ PetroVietnam-ի դուստր ընկերություն PetroVietnam Conservation-ի սեփականության համփշտակմանը:
2017 թվականի դեկտեմբերի սկզբին ձերբակալության ժամանակ նա զբաղեցնում էր Տնտեսական հարցերով կենտրոնական կոմիտեի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան