Ավստրալական ABC-ն պատմել է սիրիահայ արծաթագործի մասին
Ավստրալական ABC-ն պատմել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի պատճառով Ավստրալիա արտագաղթած հայ ոսկերիչի մասին:
Բայրամյանը արծաթագործությամբ էր զբաղվում Սիրիայի Հալեպ քաղաքում: Ընտանիքում այս արհեստով զբաղվել են բոլորը՝ դեռ մեծ պապից սկսած: 14 տարեկանից Բայրամյանը աշխատել է իր հորեղբոր արհեստանոցում: 2002 թվականին Հալեպում իր սեփական խանութն էր բացել, որը, սակայն, ոչնչացվել էր պատերազմի ժամանակ: Ավոյի ընտանիքը Բեյրութ էր տեղափոխվել, այնտեղից՝ Ավստրալիա:
Ավստրալիայում Ավետիքին հաջողվել է գտնել իր երազանքի աշխատանքը: Այժմ Ավոն աշխատում է Ավստրալիայում արծաթե իրերի արտադրության վերջին ավանդական արհեստանոցում: W.J. Sanders արհեստանոցի սեփականատերը Դենիս Դե Մուտն է: Այն հիմնադրվել է բրիտանացի միգրանտի կողմից 1911 թվականին: Դե Մուտը գնահատել է Ավոյի արհեստն ու նրան աշխատանքի ընդունել: «Ավոյի աշխատանքներն ուղղակի հիանալի են: Նա նոր հմտություններ է ներմուծում: Մենք մեկ նոր եւ երկու ավագ աշակերտ ունենք: Շատ կարեւոր է, որ բիզնեսը զարգանա եւ Ավոյի նման մարդիկ սովորեցնեն երիտասարդներին», - նշել է արհեստանոցի սեփականատերը:
Արհեստանոցի պատվերներից մեկը Ավստրալիայի թենիսի հաջորդ բաց առաջնության գավաթն է:
«Չեք պատկերացնի, թե որքան դժվար էր թողնել մեր ողջ կյանքն ու գալ այստեղ աշխատանք փնտրելու: Բայց եթե մարդը սիրում է իր աշխատանքը, ապա ջանասիրաբար աշխատում եւ հաջողության է հասնում»,- նշել է Բայրամյանը:
Նրա հինգ տարեկան դուստրը՝ Լուրդը, արդեն սկսել է հետաքրքրություն ցուցաբերել ընտանեկան գործի նկատմամբ: «Ես տեսնում եմ, որ նա դիզայնի տաղանդ ունի: Սա առաջին բանն է, որ անհրաժեշտ է այս գործում»,- նշել է Ավետիք Բայրամյանը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան