Մերձդնեստրի բռնազավթման համար Մոլդովան Ռուսաստանից միլիարդներ է պահանջում
Մոլդովայի խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն Latvijas Avize թերթին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքի կոպիտ խախտման մեջ եւ Մերձդնեստրում գտնվող ռուսաստանցի զինվորներին անվանել բռնազավթիչներ:
Նա նաեւ հայտնել է, որ Մոլդովան պատրաստվում է դիմել միջազգային իրավաբանական գրասենյակ, որը կհաշվարկի, թե երկիրն ինչ ֆինանսական կորուստներ է կրել Մերսդնեստրի բռնազավթումից 25 տարվա ընթացքում: խորհրդարանի նախագահն ասել է, թե խոսքը գնում է միլիարդավոր դոլարների մասին:
Կանդուն ասել է, թե Մոլդովան ցանկանում է Ռուսաստանի հետ փոխադարձ հարգանքի հիման վրա հարաբերություններ հաստատել, այսուհանդերձ, շեշտել է, որ իր երկրի հիմնական գործընկերներ է համարում ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին:
Նա շեշտել է, որ Ռուսաստանում վերջապես պետք է հասկանան, որ հարեւանների, այդ թվում Մոլդովայի հետ պետք է վերաբերվեն որպես հավասարազոր երկրների:
Top-News.am


















































Մոլդովայում արգելվեցին ռուսաստանյան լրատվական հաղորդումները
Մոլդովան կմասնակցի ՆԱՏՕ-ի նախաձեռնած զորավարժություններին, չնայած նախագահը դեմ է
Մոլդովայի դոդոն նախագահը երկիրը հեռացնում է Արեւմուտքից եւ նետում Ռուսաստանի ոտքերի տակ
Մոլդովայի նախագահին մեղադրում են դավաճանության մեջ
Մոլդովայի նախագահ Դոդոնը ցանկանում է լիզել Պուտինի ոտքերը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան