Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում է Ջիգարխանյանի կինը լինել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի շուրջ ծագած ընտանեկան սկանդալը նախորդ տարվանից չի հանդարտվում: Այժմ հայտնի է դարձել, որ 82-ամյա դերասանն ու նրանից 44 տարով փոքր Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում են ամուսիններ լինել, քանի որ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել է ամուսնալուծության վճիռը, ինչի պատճառով ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել։
Այս մասին kp.ru-ի հետ զրույցում հայտնել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
«Դեկտեմբերի վերջին Վիտալինա Ցիմբալյուկը բողոքարկել է դատարանի՝ ամուսնալուծության վերաբերյալ վճիռը»,-պատմել է Պարֆյոնովը՝ մանրամասնելով, որ դատարանը բավարարել է բողոքը:
«Փաստացի՝ նա շարունակում է Ջիգարխանյանի կինը մնալ: Նրանք ամուսնալուծված չեն»,-շարունակել է փաստաբանը:
Նա ենթադրել է, որ կինը նման քայլի է դիմել, որպեսզի կարողանա հետագայում էլ մասնակցել սկանդալային բաժանության մասին ռուսական հեռուստահաղորդումներին, ինչի համար նրան խոշոր գումարներ են վճարում:
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն օրերս հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով: Նրան հիպերտոնիկ ճգնաժամի ախտորոշում էր տրվել:
Դերասանի ու երիտասարդ կնոջ ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճից հետո հիվանդանոց էր տեղափոխվել: Ավելի ուշ նա կնոջը մեղադրել էր իրեն խաբելու ու ամբողջ կարողությանը տիրանալու համար: Դրան հաջորդել էր Ջիգարխանյանի՝ կնոջից պաշտոնապես բաժանվելու վերաբերյալ դատական հայցը: Մոսկվայի դատարանը նրանց ամուսնալուծությունը հաստատել էր նոյեմբերի վերջին:

















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...