Ջիգարխանյանի նախկին կինը մտադիր է չեղարկել իրենց ամուսնալուծությունը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, որը նախորդ տարվա նոյեմբերին դատարանով պաշտոնապես ամուսնալուծվել էր 82-ամյա դերասանից, ցանկանում է չեղարկել ամուսնալուծությունը:
Ինչպես նշում է life.ru-ն, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան բողոքարկել է վճիռն ու մտադիր է մինչև վերջ պայքարել դրա չեղարկման համար: Ջիգարխանյանն այս մասին իմացել է «Թող խոսեն» ռուսական թոք շոուի շրջանակում:
Ջիգարխանյանի համար անհասկանալի է նախկին կնոջ պահվածքը:
«Ես երբեք ոչ մեկի չեմ ներում: Բոլորին չես կարող արդարացնել»,-ասել է դերասանը:
Մինչդեռ հաղորդման մյուս հյուրերի համոզմամբ՝ նախկին կինը ցանկանում է չեղարկել ամուսնալուծությունը, որպեսզի Ջիգարխանյանի հետ կիսի բնակարանի համար վերցված վարկի պարտքը, որն ինքն այժմ ստիպված է վճարել:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր, Ջիգախանյանն իր թատրոնում գտնվելու ժամանակ վատացել է, ինչից հետո նրան հոսպիտալացրել են:
Դերասանին տրվել է հիպերտոնիկ ճգնաժամ ախտորոշումը:
«Շտապօգնությունն Արմեն Ջիգարխանյանին իր թատրոնից տեղափոխել է Պիրոգովի անվան կլինիկական հիվանդանոց՝ հիպերտոնիկ ճգնաժամ ախտանշանով: Բժիշկները նաև կասկածներ ունեն առ այն, որ դերասանի մոտ նևրալգիա և վիրուս կա»,-նշել է քաջատեղյակ աղբյուրը:
Նա հավելել է, որ Ջիգարխանյանի մոտ ընդհանուր թուլություն կա, սակայն նա գտնվում է գիտակից վիճակում:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը վերջին անգամ հոսպիտալացվել էր 2017թ. հոկտեմբերին:
Դրանից մեկ ամիս անց նա դատարանով բաժանվել է կնոջից:

















































Արմեն Ջիգարխանյանի ժառանգությանը տիրացել են կողմնակի մարդիկ
Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան 84-ամյա Արմեն Ջիգարխանյանից մեկ մլն ռուբլի է պահանջում
Արմեն Ջիգարխանյանին դուրս են գրել հիվանդանոցից
Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Ջիգարխանյանի նախկին կինն ամուսնալուծությունից հետո առաջին անգամ անկեղծացել է (տեսանյութ)
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...