Նազարբաևի՝ ԱՄՆ այցի շրջանակում 7 մլրդ դոլարի պայմանագրեր են կնքվել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում ստորագրվել է 20-ից ավելի համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 7 մլրդ դոլար է։ Այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հայտնի է, որ նոր պայմանագրերը կնքվել են The Boeing Company, GE Transportation, GE Digital, Chevron, Air Astana, KazTemirZholy, SCAT Airlines ընկերությունների հետ:
Ավելի վաղ Նազարբաևն ասել էր, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Ղազախստանի միջև ավելի քան 7.5 մլրդ դոլար արժողությամբ 20-ից ավելի առևտրային պայմանագիր կստորագրվի:
«Երկրի ղեկավարի պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է ավելի քան 20 առևտրային փաստաթուղթ՝ ներդրումային ու առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ, որոնք ուղղված են ավիացիայի և տիեզերական հետազոտությունների, նավթաքիմիական ու գյուղատնտեսական ոլորտներում, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման նախագծերի իրականացմանը»,-ասվում է պաշտոնական հայտարարությունում:
Gazeta.ru-ն հավելում է, որ Նազարբաևն ԱՄՆ-ում կմնա մինչև հունվարի 18-ը: Հայտնի է նաև, որ նա նախագահ Թրամփին հրավիրել է Ղազախստան:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից