Կանադայում հանդիպել են Թիլերսոնն ու Չավուշօղլուն
Կանադայի Վանկուվեր քաղաքում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ հանդիպման հիմնական թեման է եղել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի և քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) համագործակցությունը:
Հիշեցնենք, որ նախօրեին Չավուշօղլուն հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն շարունակի աջակցել Սիրիայի հյուսիսում կռվող քուրդ զինյալներին՝ տարածաշրջանում քաոս կսկսվի:
Անդրադառնալով միջազգային կոալիցիայի կողմից ավելի քան 30.000 քուրդ զինյալների մասնակցությամբ «Սիրիայի սահմանային անվտանգության ուժեր» ռազմական ուժի ստեղծման պլաններին՝ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի կարող միայնակ որոշումներ կայացնել միջազգային կոալիցիայի անունից, և այս քայլը կարող է լուրջ ազդեցություն ունենալ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
Թիլերսոնի և Չավուշօղլուի հանդիպումը դռնփակ է եղել՝ առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Հանդիպման մանրամասներն առայժմ չեն հրապարակվում:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից