Զանգվածային ծեծկռտուք կորած բջջայինի պատճառով (Տեսանյութ)
ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Նյուարք քաղաքի պիցցերիայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել կորած բջջայինի պատճառով, հայտնում է Daily Mail-ը:
Բջջայինի տիրոջ խոսքով՝ ինքն իր iPhone-ին հետեւել է Find My iPhone app հավելվածով, որը ցույց է տվել, որ բջջայինը սրճարանում է գտնվում: Աղջիկն այնտեղ է եկել մի քանի մարդու ուղեկցությամբ եւ հաստատության հաճախորդներին հարցրել է՝ նրանցից որեւէ մեկն արդյոք իր բջջայինը չի՞ գտել:
Արդյունքում վեճ է սկսվել, որը վերածվել է իսկական ծեծկռտուքի, որին 20 մարդ է մասնակցել: Ականատեսներից մեկը տեսանկարել է տեղի ունեցողը եւ հետագայում հրապարակել համացանցում: Հոլովակում երեւում է, որ հատակին մազափնջեր կան: Կռվարարներից մի քանիսը վնասվածքներ են ստացել: Հաստատության ղեկավարությունը ոստիկանություն է կանչել:
Պարբերականի տեղեկություններով՝ իրավապահները ոչ մեկին չեն կալանավորել: Հետագայում պարզվել է, որ iPhone-ը գտնվում է գտածոների բյուրոյում, որը տեղակայված է նույն կենտրոնում, ինչ պիցցերիան, միայն թե մեկ հարկ բարձր:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից