Հայկական արմատներով արքայազնը վաճառում է իր ակտիվները
Սաուդյան Արաբիայի Kingdom Holding ներդրումային ընկերությունը Four Seasons հյուրանոցում իր բաժնեմասը, ներառյալ պարտքը մոտ 100-115 մլն դոլարով վաճառել է, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գնորդը ծագումով Լիբանանից Սաուդյան Արաբիայի գործարար է, եւ գործարքը կնքվել է դեկտեմբերին:
Աղբյուրները տեղեկացրել են, որ հյուրանոցը վաղուց արդեն վաճառքի էր հանվել եւ կապված չէր նոյեմբերին Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում Kingdom Holding-ի նախագահ արքայազն Ալ Վալիդ բեն Տալալի ձերբակալման հետ:
Լիբանանի աղբյուրը հաստատել է վաճառքը եւ ասել, որ Բեյրութում գտնվող Movenpick հյուրանոցը, որտեղ Kingdom Holding-ը ունի իր մասնաբաժինը, նույնպես վաճառքի գործընթացում է: Աղբյուրի համաձայն՝ սկսվել են հնարավոր գնորդի հետ բանակցությունները:
Սաուդյան հայտնի ներդրող, արքայազն ալ Վալիդը, որի բյուջեն Forbes-ը գնահատել է 17 միլիարդ դոլար, թագաժառանգ Մուհամմեդի նախաձեռնած հակակոռուպցիոն արշավի արդյունքում ձերբակալված 11 արքայազներից մեկն էր:
Ալ Վալիդն այժմ բանակցություններ է վարում իշխանությունների հետ իր ազատման մասին: Ալ Վալիդը, բացի Kingdom Holding-ից, միջազգային ընկերություններում, այդ թվում՝ Citigroup-ում, Twitter-ում, Lyft-ում եւ Time Warner-ում ունի արժեթղթեր:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան