Գլենդելում հայ տղամարդը փորձել է փախչել ոստիկանությունից
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է Հոլիվուդի բնակիչ մի հայ տղամարդու, որը ճանապարհին ստուգման ժամանակ փորձել է փախչել իրավապահներից, հաղորդում է «Glendale News Press»-ը։
Գլենդելի ոստիկանության փոխանցմամբ, արծաթագույն Toyota Corolla-ի 34-ամյա վարորդ Հովհաննես Աշթեքենյանը գերազանցել է արագությունն ու չի կանգնել ոստիկանների պահանջով։ Հետապնդման ընթացքում վարորդը կորցրել է մեքենայի կառավարումն ու դուրս է թռել մայրուղուց։ Նա փորձելէ ոտքով փախչել, սակայն ձերբակալվել է։
Պարզվել է, որ նա քրեական հարուստ անցյալ ունի, իսկ ձերբակալության պահին փորձաշրջանի մեջ է եղել։ Իրավապահները նաեւ պարզել են, որ մեքենայի համարանիշը կեղծ է եւ դրվել է այլ մեքենայի վրայից։ Դատախազությունը մեղադրանքներ է առաջադրել Աշթեքենյանին։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան