Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
«Սպառնալիքների, վախեցնելու կամ ուժի կիրառման միջոցով որևէ կայուն համաձայնության հասնել հնարավոր չէ», - ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ասել է Իրավանին։
Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է զերծ մնա Իրանի դեմ կրկնվող սպառնալիքներից»։
Դիվանագետն ընդգծել է, որ իրանական կողմը «երբեք բանակցություններ չի վարել սպառնալիքների և ճնշման ներքո»։
«Եթե Վաշինգտոնն իսկապես շահագրգռված է դիվանագիտական լուծմամբ, նա պետք է հրաժարվի սպառնալիքների լեզվից և Իրանի հետ փոխգործակցի փոխադարձ հարգանքի, ինքնիշխան հավասարության և միջազգային իրավունքի լիակատար պահպանման հիման վրա», - եզրափակել է Իրավանին։
Նախորդ օրը Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը ձգձգել է բանակցությունները, և Իրանը ստիպված կլինի բախվել դրա հետևանքներին։
Հունիսի 11-ի վաղ աառվոտյան Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի թիրախներին հարվածներ հասցնելու մասին։ Ի պատասխան՝ իրանական կողմը հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին