ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների ձերբակալության խոշոր գործողություն է անցկացվել
ԱՄՆ իմիգրացիոն ծառայությունը (ICE) չորեքշաբթի անօրինական ներգաղթյալների ձերբակալության խոշոր գործողություն է իրականացրել։ Խուզարկություններն իրականացվել են հայտնի 7-Eleven առևտրային ցանցի 100 խանութներում, արդյունքում՝ ձերբակալվել է 21 մարդ, հայտնում է NBC News-ը:
ICE-ի տեղեկություններով՝ գործողությունն իրականացվել է երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում, ինչպես նաև 17 նահանգներում: Գերատեսչությունում այն բնութագրել են որպես նախազգուշացում այլ ընկերությունների, որոնց աշխատակիցների թվում կարող են անօրինական ներգաղթյալներ լինել:
«Այս միջոցը հստակ ազդանշան է ամերիկյան ընկերություններին, որոնք օգտագործում են անօրինական ներգաղթյալներին որպես աշխատուժ: Մենք կատարելու ենք օրենքի պահանջները, և եթե դուք դրանք խախտում եք, ապա դուք պատասխանատվության կենթարկվեք»,- հայտարարել է ICE-ի ղեկավարի պաշտոնակատար Թոմաս Հոմանը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան