Կրասնոյարսկում կատվառյուծը փախել է կրկեսից և հարձակվել քաղաքի բնակչուհու վրա
Կրասնոյարսկում կատվառյուծը փախել է կրկեսից և հարձակվել քաղաքի բնակչուհու վրա: Այս մասին հայտնում է տեղական 7 канал հեռուստաալիքը:
Գիշատիչին հանդիպած ականատեսները նրա լուսանկարը հրապարակել են ВКонтакте սոցցանցում:
Ականատեսի խոսքով՝ այսօր ցերեկը կենդանին հայտնաբերվել է կրկեսի դրամարկղների մոտ:
«Մայրս ու խորթ հայրս նկատել են նրան: Մոտակայքում աղջիկ էր կանգնած, նա տոմսեր էր գնում, և այդ կատվառյուծը հետևից հարձակվել է նրա վրա», - պատմել է ականատեսը:
Նա նաև նշել է, որ կենդանին փոքր է եղել։
Աղբյուրի հաղորդմամբ՝ կենդանուն հետ են քշել ավտոմեքենայի ազդանշանի միջոցով, իսկ տուժած աղջկան նստեցրել են ավտոմեքենան: Կենդանին պատռել է տուժածի բաճկոնը:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ կրկեսը ներողություն է խնդրել տուժածից, իսկ վնասի փոխհատուցման հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան