Չինաստանում ամուսնությունը գրանցելիս կկիրառեն անձի ճանաչման տեխնոլոգիան
Չինաստանի Չունցին քաղաքում ամուսնությունները գրանցելիս կսկսեն կիրառել անձի ճանաչման տեխնոլոգիան, հայտնում է Hightech-ը:
Բանն այն է, որ Չինաստանում ՔԿԱԳՎ դիմում տալիս անհրաժեշտ է ներկայացնել ոչ միայն անձնագիրը, այլ նաեւ մի շարք այլ փաստաթղթեր: Դրանց ստուգումը բավականին երկար է տեւում, հետեւաբար նույնականացման նոր համակարգը էապես կպարզեցնի ընթացակարգը:
Չունցինի կենտրոնական ՔԿԱԳՎ ներկայացուցիչները նշել են, որ համակարգը կսկսի գործել հունվարից եւ կտարածվի ինչպես Չինաստանի քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցիների վրա: Ճանաչման տեխնոլոգիան հայտատուի լուսանկարը արագ կհամեմատի Հասարակական անվտանգության բյուրոյի տվյալների բազայի հետ: Սա կօգնի էապես նվազեցնել անձի սխալ նույնականացման հնարավորությունը եւ էականորեն նվազեցնել հանցավորության մակարդակը, երբ խարդախներն օգտագործում են ուրիշների անձնագրերը ամուսնական հավաստագրեր ստանալու համար:
Նոր համակարգը կարողանում է մարդուն «ճանաչել» 0,3 վայրկյանում: Մշակողները պնդում են, որ տեխնոլոգիան կարողանում է տարբերակել երկվորյակներին (եթե նրանց մատնահետքերը տարբեր են) եւ նույնականացնել պլաստիկ վիրահատություններ կատարած անձանց:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից