Ռուսաստանում Թեհմինե Հարությունյանն անվճար հաց է բաժանում թոշակառուներին
Ռուսաստանում Թեհմինե Հարությունյանն անվճար հաց է բաժանում Իսսա գյուղի թոշակառուներին։ ԻՆչպես գրում է Pravda-News.ru-ն, Հարությունյանների ընտանիքն այդ գյուղում ապրում է արդեն 23 տարի։
«Ես այստեղ 3-րդ դասարան եմ գնացել, սկզբում շատ դժվար էր։ Ռուսերեն գրեթե չգիտեի, հայրենիքում հայկական դպրոցում եմ սովորել։ Իսկ հետո, ոչինչ, սովորեցի»,- պատմում է Թեհմինեն։
Առաջինը Վանաձորից սեզոնային աշխատանքի է եկել նրա հայրը՝ Նշան Հարությունյանը, որն աշխատել է մի քանի երկրամասերում, այդ թվում՝ Կրասնոդարում։
Հարությունյաններն արագ են հարմարվել Իսսա գյուղին, 2000 թվականին խանութ են բացել, ընտանեկան բիզնեսում ներգրավել նաեւ ընտանիքի փոքր անդամներին։ 9 տարի անց Նշանը խանութի ղեկավարումը հանձնել է դստերը, որը ծանոթացել է գյուղի բոլոր բնակիչներին։ Մի օր խանութ է մտել նիհար ու վատ հագնված մի կին, իսկ հետեւից՝ նրա հարբած որդյակը, որը մորից օղի էր պահանջում։ Կինը ստիպված գնել է օղու փոքր շիշը։ «Ես չէի կարող դատապարտել կնոջը, պարզապես շատ ափսոսացի»,- ասում է Թեհմինեն։ Խորհրդակցելով եղբոր հետ՝ նա որոշել է օգնել գյուղի աղքատներին։ Գտել է առաքիչի, որը հացը ինքնարժեքով էր տալիս, եւ ամեն կիրակի մոտ 100 բոքոն է բաժանում։ Այժմ էլ նա մտածում է ամիսը գոնե մեկ անգամ կարիքավորներին սնունդ բաժանի՝ ձավարեղեն, մակարոն, շաքար, քաղցրեղեն։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան