Մոլդովայում արգելել են ռուսական լրատվական ծրագրերը
Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն նախագահ Իգոր Դոդոնի փոխարեն հաստատել է օրենք, որն արգելում է Ռուսաստանից լրատվական և տեղեկատվա-վերլուծական հաղորդումների հեռարձակումը: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությանը:
«Օտարերկրյա քարոզչության» դեմ պայքարի մասին օրենքը ստորագրելու իրավունքով Կանդուին օժտել է Սահմանադրական դատարանը՝ պատճառով, որ Դոդոնը երկու անգամ մերժել է այն:
Սահմանադրության համաձայն՝ նախագահը, չնայած անհամաձայնությանը, պարտավոր է հաստատել փաստաթուղթը, եթե խորհրդարանը երկու անգամ այն ընդունում է: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարան է դիմել խորհրդարանում մեծամասնություն հանդիսացող Դեմոկրատական կուսակցության խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Սիրբուն: Նա հայտարարել է, որ այդ իրավիճակում անհրաժեշտ է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:
Դատարանը վճռել է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենսգրքում փոփոխության մասին օրենքը կարող է հաստատել խորհրդարանի խոսնակը կամ վարչապետը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից