Թուրքմենստանում կանանց արգելել են ավտոմեքենա վարել
Թուրքմենստանում արդեն մոտ մեկ ամիս արգելք է գործում, որի համաձայն կանայք չեն կարող ավտոմեքենա վարել: Այս մասին հայտնում է «Альтернативные новости Туркменистана» կայքը:
Նշվում է, որ սկզբում ոստիկաններն ընդամենը նախազգուշացրել են կանանց այս արգելքի մասին, սակայն այժմ նրանք վերցնում են ավտոմեքենա վարող կանանց վարորդական իրավունքները, իսկ փոխադրամիջոցը տեղափոխվում է տուգանային հրապարակ:
«Սկզբում ես որպես կատակ ընկալեցի այս տեղեկությունը, սակայն հետո անձամբ բախվեցի դրան: Այժմ կանայք վախենում են մեքենա վարել, ահա թե ինչու շատերին մինչև աշխատավայր ու հետ են տանում նրանց ամուսինները», - ասել է մայրաքաղաք Աշխաբադի բնակչուհիներից մեկը:
Ինչպես հաղորդում է կայքի աղբյուրը, իրենց ավտոմեքենաներով աշխատավայր հասնող պետական հաստատությունների կին աշխատակիցներից ստացական են վերցրել, որ իրենք պարտավորվում են ավտոմեքենա չվարել:
Edaily-ի հաղորդմամբ՝ ճանապարհային տեսչությունում աղբյուրն ասել է, որ դեկտեմբերի հինգին Թուրքմենստանի ներքին գործերի նախարար Իսգենդեր Մուլիկովը տեղեկություն է ներկայացրել նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որ երկրում ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում կին վարորդների պատճառով կամ նրանց մասնակցությամբ, ինչից հետո Բերդիմուհամեդովը հրահանգել է նախարարին «շտկել իրավիճակը»:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան