Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժած Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա Վինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումները Երևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկԲայրամովը ժամանել է ԿիևԱռաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանըՈւկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելԱննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել էՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. ՓաշինյանԱրամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավորՎարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. ՓաշինյանԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըԱտեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետՎարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանՄիչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-ՍայեդըԵրեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրելԿալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառումԻրանի եւ Օմանի միջեւ համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունք կտա. ReutersՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 06.08.2026Թրամփը Պենտագոնի ղեկավարից պարզաբանումներ է պահանջելՊակիստանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի միջեւ մեծ հեռանկարներ է տեսնում ՌԴ-ում Իսլամաբադի դեսպանըԳյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցությունԱՄՆ վիզան պետք է օգտագործել առանց խախտումների․ դեսպանությունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇենքը կպահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Հարեվաններ

Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում են 4 ուժի, ФСБ-ի հետ աշխատում են․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ. FIP

«Փաստերի ստուգման հարթակի» լրագրողը զանգահարել է Ռուսաստանի հայերի միության մի քանի կառույցների ղեկավարներին և ներկայանալով որպես ՌԴ ԱԴԾ (ФСБ) սպա, մանրամասներ պարզել ՌԴ-ում հայերի հավաքագրման գործընթացից։ ՌԴ հայերի միության ներկայացուցիչները, վստահ լինելով, որ խոսում են իրենց «կուրատորի» հետ, բացահայտել են Հայաստանի ընտրություններին միջամտելու մանրամասները, գրում է Fip.am-ը։

«Առավել ուշագրավ էր հատկապես Ուլյանովսկի հայ համանքի ղեկավար Արսեն Աբրահամյանի հետ զրույցը։ Ի դեպ, իր նամակագրությունների արտահոսքի հետևանքով  Աբրահամյանը հեշտորեն զրույցի բռնվեց։ Մեր խոսակցության ընթացքում Արսեն Աբրահամյանը խոստովանել է, որ համայնքի անդամները հստակ հրահանգավորված են քվեարկել «Ռուսաստանի թիմի» օգտին։ Նա առանձնացնում է չորս հիմնական ուժեր՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի և Արման Թաթոյանի գլխավորած ուժերը։ 

Նկատենք՝ 60-ամյա Արսեն Աբրահամյանը, բաց աղբյուրների համաձայն, մինչև 2007 թվականը ղեկավարել է Ուլյանովսկի «Ոսկեվան» հայկական համայնքը, իսկ առնվազն 2007 թվականից Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի մարզային կառույցի ղեկավարն է համարվում։

Առավել ուշագրավ է «Միասնության թևեր» կուսակցության մասով կիրառվող մանիպուլյացիան։ Աբրահամյանը նշում է, որ այս ուժին աջակցելիս իրենք բացահայտ կապը չեն ցուցադրում, որպեսզի ստեղծվի «եվրոպամետության ֆոն», թեև իրականում այդ ուժը նույնպես ռուսամետ է։ «Ասեմ, որ 4-րդ ուժը, որին մենք Ռուսաստանից աջակցում ենք, «Միասնության թևեր» կուսակցությունն է։ Մենք աջակցում ենք, բայց այդ մասին ցույց չենք տալիս, որ նրանց եվրոպամետության ֆոն պահենք։ Բայց նրանք նույնպես ռուսամետ են»,- զրույցի ընթացքում ասում է Աբրահամյանը։
 
Զրույցի ընթացքում բացահայտվում է նաև ընտրողների տեղափոխման լոգիստիկան։ Թեև Արսեն Աբրահամյանը պնդում է, որ անձամբ Հայաստան-Ռուսաստան ավիատոմսեր չի գնում, բայց զրույցի ընթացքում նշում է, որ «մարդիկ կան, որ օգնում են» նրանց, ովքեր ցանկանում են մեկնել, բայց հնարավորություն չունեն։ «Ով ում հասնում, օգնում է ավիատոմսերով։ Անձամբ ես տոմսեր չեմ գնել ոչ մեկի համար։ Ուղղակի մարդիկ են եղել, որ ի սրտե ցանկացել են մեկնել Հայաստան, ասել են, որ հնարավորություն չունեն, խնդրել ենք ընկերներին, օգնել են։ Ես էլ որպես հասարակական գործիչ խնդրում եմ մարդկանց ընկերներիս, խնդրում եմ օգնում են, մարդիկ էլ կան, որ իրենց փողերով են առնում տոմսը»։
 
Ի դեպ, խոսելով իր գործառույթների մասին՝ Աբրահամյանն ասում է, որ ինքը Հայաստանի քաղաքացիություն չունի, չի կարող մասնակցել քվեարկությանը, նշում է, որ այս պահին Մոսկվայում է և այնտեղից զանգերի միջոցով փորձում է կառավարել գործընթացը․ թեև համայնքին ուղղված և մեր տրամադրության տակ հայտնված իր ուղերձում նշում էր, որ անձամբ գնալու է Հայաստան։
 
Ռուսական ФСБ-ի և հայկական համայնքի կապի մասին
«ԱԴԾ սպա» ներկայացած լրագրողը զրույցի ընթացքում ընդգծում է, որ ФСБ-ն կարող է ֆինանսապես օգնել Հայաստան մեկնել ցանկացողներին, ինչին ի պատասխան Արսեն Աբրահամյանը սկսում է խնդրել, որ տնային կալանքի տակ գտնվող իր գործընկերոջը կարելի է ազատ արձակել։

Շարունակում ենք հետաքրքրվել՝ ФСБ-ի կուրատորը արդյոք աջակցո՞ւմ է, Արսեն Աբրահամյանը արձագանքում է․ «Այո, իհարկե, մենք փոխգործակցում ենք, ձեր կոլեգաների հետ, ամեն ինչ հրաշալի է։ 24 տարի է՝ նախագահում եմ ու փառք Աստծո մեր միջև լիարժեք հասկացվածություն է»։

Հեռախոսազրույցի ընթացքում Արսեն Աբրահամյանը նաև դժգոհում է Հայաստանի գործող կառավարության գործունեությունից՝ նշելով, որ ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն աշխատում իրենց հետ և դաշնակցային հարաբերություններ չեն պահպանում Ռուսաստանի հետ։ 

Այսպիսով, ձայնագրությունից հետևում է, որ Ռուսաստանի հայերի միության Ուլյանովսկի կառույցի ղեկավար Արսեն Աբրահամյանը, իրեն ФСБ-ի աշխատակից ներկայացրած անձի հետ զրույցում խոսում է Ռուսաստանից Հայաստանի ներքաղաքական գործընթացներին ներգրավված լինելու, որոշ քաղաքական ուժերի աջակցելու և ռուսական ուժային կառույցների հետ համագործակցության մասին։ 

Ստացվում է՝ Ռուսաստանի հայ համայնքի առանձին ներկայացուցիչներ Հայաստանի քաղաքական գործընթացների վրա ազդելու ակտիվ գործողություններ են իրականացնում։ 

Նաև այլ շրջաններում
FIP.am-ին նաև հաջողվել է խոսել Տուլայի ու Վորոնեժի հայ համայնքի ղեկավարներ Րաֆիկ Պապյանի ու Արմեն Եղյազարյանի հետ, որոնք ևս հաստատել են, որ կապի մեջ են ФСБ-ի հետ։ Ի դեպ, Տուլայի համայնքի ղեկավարը կարճ զրույցի վերջում մեր լրագրողին դիտողություն արեց՝ ՌԴ հատուկ ծառայությունը «այդպես չի խոսում»։

Իսկ ահա Ուկրաինայից օկուպացված Ղրիմի հայ համայնքի ղեկավար Գեորգի Ակոբյանը հաստատեց, որ ընտրողներին ուղարկում են, բայց այլ մանրամասներ չփոխանցեց։

Ձայնագրությունը՝ սկզբնաղբյուր կայքում։