Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել այն երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, որոնց ազատությունը խոչընդոտվում է Ռուսաստանի կողմից։ Այս մասին Վոլոդիմիր Զելենսկին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Օլեգ Իվաշչենկոյի հետ հանդիպման արդյունքներով։
«Կարծում ենք, որ Եվրոպան պետք է զգալիորեն ավելի շատ աջակցի յուրաքանչյուր ժողովրդի, որին Ռուսաստանը կառչել է ատամներով և փորձում է բաց չթողնել դեպի ազատություն։ Սա հատկապես արդիական է Հայաստանի համար` այդ երկրում ընտրություններին ընդառաջ։ Սա պարզապես մեկ կամ մյուս քաղաքական ընտրության հարց չէ։ Խոսքը ժողովրդի՝ իրենց ապագան ընտրելու հիմնարար իրավունքի մասին է։ Եվրոպան ունի անհրաժեշտ կարողություններ՝ պահպանելու այն հիմնարար կանոնները, որոնք միշտ աշխատել են և կշարունակեն աշխատել՝ անվտանգությունը սատարելու համար»,-ասված է նրա գրառման մեջ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին