Ռուսաստանը լայնածավալ հարված է հասցրել Կիեւին եւ Դնեպրոպետրովսկին․ տասը զոհ, տասնյակ վիրավորներ
Հունիսի 2-ի գիշերը ռուսական բանակը լայնածավալ հարված է հասցրել Կիեւին։ Ուկրաինայի մայրաքաղաքում վնասվել են բնակելի շենքեր, տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է չորս մարդ, եւս 58-ը տուժել են, այդ թվում՝ երկու երեխա, 40- ը հոսպիտալացվել է, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Հրդեհներ եւ ավերածություններ են արձանագրվել Պոդոլսկի, Շեւչենկոյի, Սոլոմյանսկի, Հոլոսիեւսկի, Սվյատոշինսկի եւ Օբոլոնսկի շրջաններում։ Բացի այդ, Դառնիցկի շրջանում հրդեհ է բռնկվել բենզալցակայանի տարածքում։
Դնեպրոպետրովսկի մարզին հարձակման հետեւանքով զոհվել է վեց մարդ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահը Ստարոբելսկի քոլեջի վրա ուկրաինական հարվածին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ Կիեւը «որոշել է նոր որակ հաղորդել հակամարտությանը»։
Մայիսի 22-ին Ստարոբելսկում արհեստագործական քոլեջի եւ հանրակացարանի վրա ուկրաինական հարվածի հետեւանքով զոհվել էր 21 մարդ։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին