Պուտինը ФСБ-ից պահանջել է ապահովել կարևորագույն ծառայությունների անխափան աշխատանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կառավարությունից և ԱԴԾ-ից (ФСБ) պահանջել է համացանցի արգելափակումների ժամանակ «ապահովել կարևորագույն ծառայությունների անխափան աշխատանքը»։
Ինչպես հայտնի է դարձել ապրիլի 23-ին կայացած խորհրդակցության արդյունքներով տրված հանձնարարականից, խոսքը, մասնավորապես, բժշկական օգնության ծառայությունների, «Госуслуги» պետական պորտալի և վճարային համակարգերի մասին է։ Ավելի վաղ բրիտանական «The Guardian» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռուսական էլիտաները դժգոհ են տնտեսության վրա սահմանափակումների ունեցած ազդեցությունից։
Ըստ թերթի՝ նախագահի մերձավոր շրջապատը, այդ թվում՝ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն, փորձել են հետ պահել Պուտինին համացանցի խիստ արգելափակումներից, սակայն ապարդյուն, քանի որ պատերազմի ընթացքում նա հիմնվում է ուժայինների կարծիքի վրա։
«The Guardian»-ի այս տեղեկատվությունը համահունչ է «The Bell» պարբերականի ավելի վաղ արված հրապարակմանը, համաձայն որի՝ Ռուսաստանում համացանցային սահմանափակումների ալիքը լոբբինգ է արվել ԱԴԾ Երկրորդ ծառայության կողմից, որին Կրեմլն այս հարցում գործողությունների լիակատար ազատություն է տվել։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին