Դպրոցականները համադասարանցու համար կազմակերպել են «տանջանքների տեսախցիկ»՝ բռնաբարությամբ
Մասաչուսեթս նահանգի Աուբուրն քաղաքում բնակվող 16-ամյա դպրոցական աղջիկը իր չորս համադասարանցիների կողմից տանջանքների է ենթարկվել։ Անչափահասները աղջկան մի քանի օր պահել են տան նկուղում, ծաղրել են նրան եւ բռնաբարել։ Անչափահասները նշում են, որ սրան են գնացել վրեժից ելնելով, հաղորդում է Daily Mail-ը։
Դպրոցականններ Յարիել Տորես Աբին, Քրիսթալ եւ Քրիսթոֆեր Լուգոները, ինչպես նաեւ Յուլիեն Օրթիսը պահել են իրենց համադասարանցուն նկուղում՝ աթոռի վրա կապված։ Աղջկա կողքին եղել է արդուկ եւ ջրով դույլ։ Բացի այդ, տանը հայտնաբերվել են պահպանակներ՝ աղջկան բռնաբարել են։
Գերեվարված աղջկա վրա հանգցրել են վառված սիգարետներ, կտրել են նրա մազերը։ Բռնաբարության ժամանակ աղջկա վզին պահել են մաչետե (երկար սուր դանակ)։
Աղջկան գերեվարածները հայտարարել են, որ այդպիսով վրեժ են լուծել համադասարանցուց, որը նրանց հավաստմամբ, վերջերս հարձակվել էր նրանցից մեկի տան վրա։
Հանցագործներից մեկին ազատ են արձակել գրավի դիմաց, մյուսները գտնվում են հսկողության ներքո։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից