Հայերի կողմնակից Էդ Ռոյսը կլքի Կոնգրեսը
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահ եւ ԱՄՆ Կոնգրեսի հայերի վաղեմի բարեկամ Էդ Ռոյսը հայտարարել է այս տարի ընտրություններին չմասնակցելու մտադրության մասին։
1992 թվականին Կոնգրեսում ընտրվելուց հետո Էդ Ռոյսը ներկայացրել է Օրանժ օկրուգը, որտեղ ապրում է մեծ հայկական համայնք։
Իր պաշտոնավարման ժամանակ կոնգրեսական Ռոյսը կողմ է հանդես եկել ԱՄՆ կառավարության կողմից ցեղասպանության ճանաչմանը, Արցախի ժողովրդի ինքնորոշմանը եւ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ առեւտրային եւ ներդրումային կապերի զարգացմանը։
«Հայկական ծագում ունեցող ամերիկացիները բարձր են գնահատում Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի եւ Արցախի խաղաղ կարգավորման առաջարկներից մեկի հեղինակի ջանքերը»,-նշված է Ամերիկայում հայկական ազգային կոմիտեի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից