Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. Բայրամով Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում Ռուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինի Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը Բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժած Բերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամաս Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա Վինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումները Երևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայով Սպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին

Ադրբեջանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում գազ մատակարարել Ուկրաինային. ԲայրամովՀրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՌուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնումՌուսաստանը պետք է երկարատեւ ռազմական գործողությունների պատրաստ լինիՈրքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունըԲենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. կա 2 տուժածԲերդ համայնքին կվերադարձվի 5.9 հա մակերեսով 3 հողամասԵրևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրաՎինիսիուսը ջնջել է Ռեալի հետ կապված բոլոր լուսանկարներն ու գրառումներըԵրևանի աղբահանության համակարգը կհամալրվի նոր սերնդի 10 աղբատար մեքենայովՍպիտակում նոր կառուցված շենքի բնակարաններից 23-ը կհատկացվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներինԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներ Ոչ դիլերների համար էլեկտրամոբիլների ներմուծման քվոտան սպառվում է. մնացորդը` 784 հատ. ՊԵԿԻրանի և Օմանի միջև համաձայնագիրը չի երաշխավորում Հորմուզի նեղուցով նավարկության անվտանգությունը. ԲաղաեիՍաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվումԷրեբունի և Արաբկիր վարչական շրջանների որոշ հասցեներում գազանջատում էՀրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհըՆԳՆ քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել․ առգրավվել է մարիխուանայով 72 փաթեթՈրպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ ՄարտիրոսյանըՌուսաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության նվազման միտումը կշարունակվի. ՕվերչուկԲայրամովը ժամանել է ԿիևԱռաջին անգամ 155 տարվա ընթացքում Լոնդոնում մեկ ամբողջ ամիս անձրև չի տեղացել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակմանըՈւկրաինայի նախկին փոխվարչապետի ու ԱՄՆ-ում նախկին դեսպանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվելԱննա Վարդապետյանը Կառավարության նիստում մանրամասներ է ներկայացրել ապօրինի գույքի բռնագանձման գործերով կայացված վճիռներից և հայցերից«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը կալանավորվել էՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն, հանձնվելու է հավատարմագրային կառավարման. ՓաշինյանԱրամ Վարդևանյանը պարզաբանեց՝ արդյոք ցանկացե՞լ է լինել 9-րդ գումարման ԱԺ պատգամավորՎարչապետը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին. օրակարգում նաեւ ագրարային շուկան է2026-2031 թվականներին 2 մլրդ դոլարի ապօրինի օտարված գույք պետք է վերադարձվի ՀՀ-ին կամ համայնքներին. ՓաշինյանԿառավարությունը սահմանեց խաղային ոլորտի կարգավորման օպերատորին. կկիրառվեն խաղերին մասնակցության սահմանափակումներՏիգրան Աբրահամյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի կենսագրությունըԱտեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. վարչապետՎարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է ՂրղզստանՄիչիգանում դեմոկրատների փրայմերիզում հաղթել է եգիպտական ծագմամբ թեկնածու Աբդուլ Էլ-ՍայեդըԵրեք նախարարություն կանվանափոխվի․ Կառավարությունը նախագիծ է ներկայացրելԿալանավորվել է «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը Մետալուրգիականը՝ առանց դիմորդների, բժշկականը՝ մեծ մրցույթով. ավարտվել է բուհական ընդունելությունը«Նաիրի» կինոթատրոնը կներկայացնի իր վերանորոգված մուտքը. սպասվում է տոնական միջոցառումԻրանի եւ Օմանի միջեւ համաձայնագիրը Թեհրանին Հորմուզի նեղուցը վերահսկելու իրավունք կտա. ReutersՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 06.08.2026Թրամփը Պենտագոնի ղեկավարից պարզաբանումներ է պահանջելՊակիստանի, Հայաստանի եւ ողջ Կովկասի միջեւ մեծ հեռանկարներ է տեսնում ՌԴ-ում Իսլամաբադի դեսպանըԳյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցությունԱՄՆ վիզան պետք է օգտագործել առանց խախտումների․ դեսպանությունՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇենքը կպահպանի իր պատմական ճարտարապետական դիմագիծն ու ինքնատիպությունը։Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Հարեվաններ

Պատասխանատու արհեստական բանականությունը. Աստանայի քննարկմանը Երեւանի մոտեցումը ներկայացրել է ԲՏԱ առաջին փոխնախարարը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։ 

Քննարկումը նվիրված էր արհեստական բանականության (ԱԲ) դերին՝ որպես Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում թվային ինտեգրման, տնտեսական արդիականացման և նորարարական աճի խթանման կարևոր գործոնի։ Մասնակիցներն անդրադարձել են ԱԲ զարգացման առաջնահերթություններին, տվյալների կառավարման արդյունավետ մեխանիզմներին, ընդհանուր չափորոշիչների ձևավորմանը, ինչպես նաև անվտանգ և վստահելի թվային լուծումների զարգացման անհրաժեշտությանը։

Քննարկման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության պատասխանատու և մարդակենտրոն կիրառմանը, կիբեռանվտանգության ապահովմանը և միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համագործակցության զարգացմանը։

Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։

«Թվային փոխակերպումը միայն նոր տեխնոլոգիաների ներդրում չէ, այլ նաև պատասխանատվություն՝ դրանց անվտանգ, արդյունավետ և վստահելի կիրառման ապահովման համար։ Արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի վստահության, թափանցիկության, մասնագիտական կարողությունների զարգացման, մարդու վրա կենտրոնացած մոտեցումների և միջազգային համագործակցության սկզբունքների վրա»,- նշել է Գևորգ Մանթաշյանը։

Նախարարի առաջին տեղակալը կարևորել է նաև ԵԱՏՄ անդամ երկրների միջև փորձի փոխանակումը և մասնագիտական համագործակցության խորացումը՝ ընդգծելով, որ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները կարող են էական դեր ունենալ արտադրական մրցունակության բարձրացման, պետական ծառայությունների արդյունավետության և նորարարական էկոհամակարգերի զարգացման գործում։

Գևորգ Մանթաշյանը նշել է նաև, որ Հայաստանը շարունակաբար զարգացնում է իր տեխնոլոգիական և նորարարական ներուժը՝ կարևորելով կրթության, մասնագիտական պատրաստվածության և միջազգային գործընկերությունների դերը տարածաշրջանում վստահելի և մրցունակ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու գործում։

Քննարկմանը մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Ղազախստանի Հանրապետության արհեստական բանականության և թվային զարգացման փոխնախարար Դմիտրի Անդրեևիչ Մունը, Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարար Կիրիլ Բորիսովիչ Զալեսկին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև միջազգային կազմակերպությունների և ոլորտային կառույցների ներկայացուցիչներ՝ քննարկելով տարածաշրջանում թվային համագործակցության զարգացման, արհեստական բանականության կիրառման և տեխնոլոգիական առաջընթացի հեռանկարները։