Հայաստանի մասով հարցրեք «Գազպրոմին». Պեսկով
Հայաստանի հետ գազային համաձայնագրերի հնարավոր չեղարկման վերաբերյալ հարցը պետք է ուղղվի «Գազպրոմին»․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արտոնյալ մատակարարումների չեղարկման վերաբերյալ դուք պետք է հարցնեք «Գազպրոմին»։ Ես ոչինչ չգիտեմ չեղարկման մասին», - լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակը։
Նա նաև հայտնել է, որ ներկայումս Պուտինի և Փաշինյանի միջև շփումների ծրագրեր չկան։ «ԵԱՏՄ օրակարգը բարդ է՝ պայմանավորված Հայաստանի հետ ստեղծված իրավիճակով։ Ոչ ոք չի կարող Հայաստանին աղաչել մնալ ԵԱՏՄ-ում, բայց անհրաժեշտ է պարզաբանում։ Հայաստանի գործողությունները չպետք է խոչընդոտեն մյուսների ինտեգրմանը։ Ընթացիկ գագաթնաժողովը չի որոշի Հայաստանի ճակատագիրը։ Երևանը կշարունակի մասնակցել ԵԱՏՄ միջոցառումներին»,- հավելել է Պեսկովը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին