Տանզանիայում շան ձագը վախեցրել է զբոսնող առյուծներին (տեսանյութ)
Տանզանիայի Նգորոնգորո ազգային պարկում շան ձագը վախեցրել է «ռոմանտիկ» զբոսանքի դուրս եկած արու և էգ առյուծներին: Միջադեպի ականատեսները նկարահանել են այն, և համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը հրապարակվել են The Daily Mail-ում:
Ենթադրվում է, որ շունը պատկանում է մասաի կիսաքոչվոր ցեղին, որը բնակվում է հիմնականում Քենիայում և հյուսիսային Տանզանիայում: Տեսանյութում երևում է նրանց գյուղը:
Ականատեսների նկարահանած տեսանյութում կարելի է տեսնել՝ ինչպես է պահակային շունը սկզբում բարձր հաչում առյուծների վրա, այնուհետև հարձակվում արուի վրա:
Հատկանշական է, որ շան հարձակմանը պատասխան տալու և իր էգին պաշտպանելու փոխարեն առյուծը սկսել է փախուստի դիմել, սակայն մի քանի վայրկյան անց շունը նույնպես փախել է:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից