Լիտվան Բելառուս է վերադարձրել մի խումբ անօրինական միգրանտների
Լիտվացի սահմանապահները ձերբակալել են 38 անօրինական միգրանտի, որոնք բելառուսական կողմից Լիտվա էին անցել սահմանային փակոցների տակ փորված անցքով: Այս մասին հաղորդել է Լիտվայի պետական սահմանապահ ծառայության (VSAT) մամուլի ծառայությունը։
«Երեսունվեց տղամարդ և երկու կին փորձել են Լիտվա անցնել Բելառուսից փորված անցքով։ Ժամանածները, որոնք ներկայացել են որպես Աֆղանստանի և Իրանի քաղաքացիներ, VSAT-ի աշխատակիցների կողմից վերադարձվել են Բելառուս», - ասվում է հաղորդագրության մեջ։
Անօրինական միգրանտների ձերբակալմանը մասնակցել են հատուկ նշանակության ուժեր և կինոլոգներ՝ ծառայողական շներով, գործարկվել են ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքեր։ 2026 թվականի սկզբից ի վեր Բելառուսից, ընդհանուր առմամբ, Լիտվա է փորձել անցնել 763 անօրինական միգրանտ, հայտնել են սահմանապահները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին