Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաման է արձակել միջազգային ինտերնետի հասանելիության վերականգնման մասին՝ գրեթե 90-օրյա անջատումից հետո։ Այս մասին մայիսի 25-ին հաղորդել են իրանական պետական լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի կապի նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավարին։
Հայտնի չէ, թե որոշումից հետո ինչպես և երբ է Իրանը կրկին միանալու համաշխարհային ցանցին։
Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ NetBlocks ինտերնետային դիտորդական կենտրոնի՝ իրանցիների մեծ մասը 87 օր շարունակ չի կարողացել մուտք գործել համաշխարհային ցանց, և միայն որոշ քաղաքացիներ են հասանելիություն ունեցել թանկարժեք և առաջադեմ VPN-ների, որոնք շրջանցում են սահմանափակումները։
Իրանի իշխանությունները սկզբում անջատել էին ինտերնետը հունվարի 8-ից՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի։ Փետրվարին ինտերնետի հասանելիությունն աստիճանաբար վերականգնվել էր, սակայն կրկին արգելափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին