Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կմասնակցի ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովին
Մոսկվան ակնկալում է, որ Երեւանն այս կամ այն կերպ կմասնակցի Աստանայում նախատեսվող Եվրասիական տնտեսական միության շրջանակում անցկացվելիք առաջիկա միջոցառումներին, լրագրողներին այսօր հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ԵԱՏՄ գագաթնաժողովը տեղի կունենա Աստանայում։
«Եթե չեմ սխալվում, վարչապետ Փաշինյանը նախընտրական քարոզարշավով պայմանավորված չի մասնակցի։ Սակայն միեւնույն ժամանակ մենք ակնկալում ենք, որ այս կամ այն ձեւով հայկական կողմը այնուամենայնիվ կմասնակցի այս շատ կարեւոր հանդիպմանը՝ շարունակելով իր անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել ՏԱՍՍ- ը։
Ռուսաստանը էներգակիրների հուսալի մատակարար է, հատկապես իր գործընկերների համար, սակայն Երեւանին գրավող արտոնյալ գազի գինը կարող է սկսել ձեւավորվել շուկայական հիմունքներով, եթե Հայաստանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
«Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարությունները, որ գոյություն ունի ռուսական գազի, ռուսական էներգակիրների համար չափազանց գրավիչ՝ առավել քան արտոնյալ գին։ Դա իսկապես այդպես է․ Ռուսաստանը մնում է էներգակիրների հուսալի եւ պատասխանատու մատակարար բոլոր երկրների, եւ հատկապես՝ իր ամենամոտ դաշնակիցների ու գործընկերների համար»,- ընդգծել է Դմիտրի Պեսկովը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին