Պուտինի մերձավոր շրջապատը փորձել է նրան համոզել հրաժարվել ինտերնետի արգելափակումից. The Guardian
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի պաշտոնյաները փորձել են նրան համոզել հրաժարվել Ռուսաստանում ինտերնետի խիստ սահմանափակումներ մտցնելուց, որոնք ուժեղանում են 2025 թվականից, հաղորդել է բրիտանական The Guardian թերթը։ Անանուն աղբյուրների համաձայն՝ այդ պաշտոնյաների թվում էին Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն: Ըստ պարբերականի՝ ինտերնետի անջատումները, որոնք հանգեցնում են ռուսական բիզնեսի բազմամիլիարդանոց կորուստների, դարձել են Ռուսաստանի վերնախավի քննարկման թեման։
Փորձերը՝ համոզելու Պուտինին չխստացնել թվային սահմանափալումները, դրական արդյունք չեն տվել, քանի որ Ուկրաինայի դեմ պատերազմի ժամանակ նա ապավինում է ուժայինների կարծիքին, գրում է բրիտանական թերթը: Ավելի վաղ The Bell պարբերականը հայտնել էր, որ ՌԴ-ում ինտերնետի ոլորտում սահմանափակումների ալիքը հովանավորել է ԱԴԾ երկրորդ ծառայությունը, որին Կրեմլը քարտ-բլանշ է տվել այդ ոլորտում։
Ըստ The Guardian-ի աղբյուրի՝ Ռուսաստանի հանրային դժգոհության պատճառ են նաև 2026 թվականին հարկերի բարձրացումն ու գների աճը, նաև Սիբիրում անասունների զանգվածային սպանդը։
Ապրիլին Պուտինի նկատմամբ հանրային դժգոհությունը նկատվել է նույնիսկ պետական վերահսկողության տակ գտնվող կազմակերպությունների անցկացրած հանրային հարցումներում: Այդ ժամանակ Ռուսաստանի բնակչության ընդհանուր երջանկության ինդեքսը իջել էր մինչև 15 տարվա ամենացածր մակարդակի, իսկ ՌԴ նախագահի նկատմամբ քաղաքացիների վստահության վարկանիշն ամենացածրն էր պատերազմի սկզբից ի վեր:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին