Թրամփը կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականին կրկին կառաջադրվի: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Հիդլին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նա հաստատապես կրկին նախագահի թեկնածու կառաջադրվի»,- ասել է Հիդլին:
Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Թրամփը լսել է հայտնի ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի ելույթը կիրակի Լոս Անջելեսում տեղի ունեցած «Ոսկե Գլոբուսի» 75-րդ մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Նրա ելույթից հետո մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ գրել էին , որ Ուինֆրին քննարկում է 2020 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
Հիդլին հայտնել է, թե տեղյակ չէ՝ Թրամփն արդյոք դիտել է նրա ելույթը: Ըստ որում՝ նա նշել է, որ «անկախ այն հանգամանքից, թե ով կորոշի պայքարել նախագահի (Թրամփի) հետ, նա ստիպված կլինի պայքարել մի նախագահի հետ, որը ռեկորդային ժամկետում ռեկորդային հաջողությունների է հասել՝ լինի դա տնտեսության ոլորտը, որն արագ զարգանում է, աշխատատեղերի ստեղծումը, հարկերի պատմական կրճատումը եւ հարկային բարեփոխումը, աշխատավարձի բարձրացումը, Իրաքում եւ Սիրիայում ԻՊ-ի բացարձակ ոչնչացումը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Ես ուզում եմ, որ իմ երկիրը պաշտպանված լինի օտարերկրյա թշնամական տարաբնույթ գործողություններից