Մոջթաբա Խամենեին թաքնվում է խորը բունկերներում. CBS News
ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին և երկրի բարձրագույն ղեկավարությունը գործնականում կտրված են արտաքին աշխարհից և թաքնվում են խորը բունկերներում: Ինչպես հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնական աղբյուրները, ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով վիրավորված Մոջթաբա Խամենեին որդեգրել է անվտանգության ծայրահեղ միջոցներ՝ իր հոր՝ փետրվարի 28-ին սպանված Այաթոլլա Ալի Խամենեիի ճակատագրից խուսափելու համար։ Նոր հարվածների վախից նույնիսկ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները չգիտեն նրա հստակ գտնվելու վայրը, իսկ կապն իրականացվում է գաղտնի սուրհանդակների միջոցով։
Այս իրավիճակը լրջորեն կաթվածահար է արել Իրանի ներքին կառավարումը և դանդաղեցնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ ընթացող բանակցությունները, քանի որ ամերիկյան կողմի առաջարկներին պատասխանելու համար օրեր են պահանջվում։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկի ձևակերպմամբ՝ իրանական էլիտայի՝ միմյանց հետ կապ հաստատելու հուսահատ փորձերը հիշեցնում են «կատակերգական սերիալ»։
Չնայած կապի այս ծանր ճգնաժամին, Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է, որ Իրանի գերագույն առաջնորդը սկզբունքորեն արդեն տվել է իր հավանությունը համաձայնագրի նախագծին։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին