Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հանդեպ վարում է անբարեխիղճ և ոչ բարեկամական քաղաքականություն՝ ցինիկաբար օգտագործելով ՌԴ տրամադրած ֆինանսական և տնտեսական հնարավորությունները:
Վոլոդինի խոսքով՝ Փաշինյանը քաղաքական բոլոր որոշումներն արդեն կայացրել է հօգուտ Ռուսաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված արևմտյան երկրների։
«Քաղաքականապես Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն կայացված են։ Ուզում եմ ընդգծել՝ հօգուտ այն ոչ բարեկամական երկրների հետ հարաբերությունների կառուցման, որոնք կռվում են մեր դեմ, փորձում են ոչնչացնել Ռուսաստանի Դաշնությունը, հակազդել մեր զարգացմանը։ Մենք Հայաստանին գազ ենք մատակարարում գրեթե 4 անգամ ավելի էժան՝ ի վնաս մեզ։ Այս դժվարին պահին աջակցում ենք Հայաստանի տնտեսությանը, նրա քաղաքացիներին։ Ի՞նչ ենք ստանում դրա դիմաց՝ Փաշինյանի ստորությունն ու անպարկեշտությունը։ Այսպես շարունակվել չի կարող»,- հայտարարել է Վոլոդինը։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին