Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
Պատերազմում շրջադարձային պատ է եւ Մոսկվայի նկատմամբ ճնշումն ուժեղանում է, Շվեդիայի Հելսինգբորգ քաղաքում կայացած Ուկրաինա–ՆԱՏՕ խորհրդի ոչ պաշտոնական նիստում հայտարարել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։ Ըստ նրա` «ռուսական մարդկային ռեսուրսներն այլևս որոշիչ առավելություն չեն»։
«Ես դաշնակիցներին տեղեկացրել եմ Բելառուսի կողմից աճող սպառնալիքի մասին և հորդորել համապատասխան միջոցներ ձեռնարկել, զսպման քայլեր կիրառել և քայլեր անել՝ ուղղված Մոսկվայի ու Մինսկի կողմից ագրեսիայի ընդլայնումը կանխելուն», - X-ում Անդրեյ Սիբիհայի գրառումն է մեջբերել BBC-ին։
Սիբիհան նշել է, որ Ուկրաինան այլեւս օգնություն խնդրող չէ, այլ «անվտանգության ապահովման մասնակից, դոնոր և գործընկեր, որը պատրաստ է դաշնակիցների հետ կիսել իր փորձը»։
Նա նշել է, որ պաշտպանական ծախսերի ավելացումն է խաղաղության երաշխիքը եւ կոչ է արել «ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամի իր ներդրումն ունենալ Ուկրաինայի պաշտպանության գործում»։
«Խաղաղության հասնելու համար մենք պետք է կենտրոնանանք երեք հիմնական տարրերի վրա՝ դիվանագիտություն, ճնշում և ուժ։ Մեզ անհրաժեշտ է նոր ազդակ՝ խաղաղության մեր ջանքերին»,- ասել է նա։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին