Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում
Պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երկար ժամանակ հայոց քաղաքական մտքի տափաստաններում մի միտք են փորձել ամրապնդել շարքային ընտրողի գիտակցության մեջ. «Տեսած է, քիչ կուտի»։ Սա բնորոշ է եղել 2003, 2007, 2012 և 2017 թվականներին. «Սրանք գոնե կշտացել են, մի քիչ էլ ժողովրդի մասին կմտածեն»։ Եվ ամեն անգամ սիրելի ընտրողը, ստոկհոլմյան սինդրոմի վառ արտահայտմամբ, վերցրել է յուր հասանելիք 5000 կամ 10 000 դրամն ու քվեարկել՝ հույսով, որ այս անգամ էլ մի քիչ իր մասին կմտածեն։
Այս ընտրություններում նույն նարատիվն ի սկզբանե կիրառեց սոցհարցումներով երկրորդ տեղով գնացող ուժը. «Հարուստ մարդ է, ժողովրդի մասին կմտածի» կամ «Դուրսն է հարստացել, հո երկիրը չի թալանել»։
Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում։ Եթե դուք կարծում եք, թե Մոսկվայի Կուտուզովյան պողոտայի միջին վիճակագրական ռեստորանի տերն անգամ կարող է դա պահել առանց հատուկ ծառայությունների ասածներն անելու, ապա չարաչար սխալվում եք։ Իսկ եթե կարծում եք, թե ռուսական փողերից այլ երկրում կարող է ծախսվել 500 000 ռուբլուց ավելի՝ առանց այդ երկրի համապատասխան կառույցների իմացության, ապա բացարձակ անտեղյակ մարդ եք։
Հատուկ ծառայությունների ասածն անելը պարտադիր չէ, որ լինի ձեր պատկերացրած միֆական դրսևորումներով։ Երբեմն դա շատ պարզ, ստորին օղակի կատարողական գործառույթների իրականացում է»։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը