ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման
Հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ ԿԸՀ-ն հրավիրում է ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին մասնակցելու ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների հետ քննարկմանը, որը նպատակ ունի բարձրացնել երիտասարդության իրազեկվածությունը և խրախուսել մասնակցությունը։
ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագրի շրջանակում կազմակերպված հանդիպման ընթացքում բանախոսներ Արմեն Սմբատյանը, Արուսյակ Տերչանյանը և Աննա Գրիգորյանը հանդես կգան կարճ ելույթներով ժողովրդավարական գործընթացների ձևավորման գործում երիտասարդների դերի, ընտրություններին նրանց մասնակցության կարևորության և այլ թեմաներով։ Քննարկմանը կհաջորդի հարցուպատասխանը, կլինի ինտերակտիվ հատված, ակտիվ մասնակիցները կստանան խրախուսական թեմատիկ նվերներ։
Հանդիպումները կկայանան՝
մայիսի 21-ին՝ 11։00-12։30-ն, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում
մայիսի 26-ին՝ 16։00-17։30-ն, AUA, Akian Art Gallery, PAB-ում։
Ուսանողները հնարավորություն կունենան ԿԸՀ անդամներին հղել իրենց հուզող հարցերը։


















































Վիճակագրություն․ ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ ապրանքաշրջանառությունը տարբեր երկրների հետ
4 մլրդ դոլարի ներդրում․ Հրազդանում բացվել է Firebird-ի ԱԲ կենտրոնը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Երբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. Ուոլց
Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Հորմուզի նեղուցը չի վերաբացվի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի պահանջները
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Հայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքին
Գեղարքունիքի մարզում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Միջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհը